«Հեղափոխությունից հետո էլի մարդ են խոշտանգե՞լ․ ո՞վ, որտե՞ղ, ե՞րբ»․ Նիկոլ Փաշինյանը՝ Քրիստինե Պողոսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
Բոլորը

Ազգային ժողովում մեկնարկել է Ազգային ժողով-Կառավարության հարցուպատասխանը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը հետաքրքրվեց․ «Վերջերս հրապարակվեց տեսանյութը, պարզվեց, որ 10 տարվա վաղեմություն ունի։ Բայց արծարծվում է, թե ցուցմունք կորզելու համար բռությունները, խոշտանգումները դեռ շարունակվում են։ Մեր հանձնաժողովը հետամուտ է գործի ընթացքին, բայց քանի որ դե յուրե Ոստիկանությունը վարչապետին առընթեր մարմին է, կցանկանայի նաև վարչապատի կարծիքը լսել»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց․ «Այդ տեսանյութի հետ կապված ՀՔԾ-ում գործ է հարուցված, բոլոր մասնակցիների աձը ճշտված է, եթե չեմ սխալվում՝ նույնիսկ որպես մեղադրյալ ներգրավվել են։ Ուզում են ասել, որ հիմա Ոստիկանությունում նույն ձևով խոշտանգու՞մ են։ Հարցից հասկացա, որ այսօր կամ, առնվազն, հեղափոխությունից հետո, Ոստիկանությունում էլի մարդ են խոշտանգե՞լ․ ո՞վ, որտե՞ղ, ե՞րբ։ Կարող եմ հստակ ասել իմ և Ոստիկանության ղեկավարի դիրքորոշումը, որ այդպիսի բան լինել չի կարող։ Այսօր չե՞ք տեսնում՝ հաճախ Ոստիկանության իրավապահ մարմինների շրջանում ձերբակալումենր են տեղի ունենում՝ կոռուպցիոն չարաշահումների հետ կապված։ Ինչու՞ ենք Ոստիկանութjունում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարում։ Այսինքն՝ կոռուպցիոն երևությների դեմ պայքարում ենք, ասում ենք՝ խոշտանգողները թող տանեն հետևի սենյակներում խոշտանգե՞ն։ Հիմա եթե գրենք, թե այսօր էլ ինչեր են ասում Հայաստանի մասին, հատորյակներ լույս կտեսնեն, բայց դրանք ի՞նչ կապ ունեն իրականության հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան