Թուրքիայի իշխանությունները Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին չեն ճանաչում որպես Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ

Լուրեր

13.10.2026 | 10:13
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
13.10.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 09:52
Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը
13.10.2026 | 09:38
Քանդում են Շինարարների փողոցի կրպակները. ՈՒՂԻՂ
13.10.2026 | 09:30
Ավինյանի և քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերը կբարձրանան
12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի իշխանությունները Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին չեն ճանաչում որպես Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ: Նման պնդում է արել Պոլսի  հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: Նա նշել է, որ այդ մասին հայտնել է տեղապահին՝ նշելով, որ պետության այդպիսի վերաբերմունքի պատճառը Բեքչյանի՝ 2016 թվականին գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցն է. փոխանցում է ermenihaber-ը:

«Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Շիրինօղլուն նաև ներկայացրել է պատրիարքական ընտրական գործընթացին վերաբերյալ պետության դիրքորոշումը:  Շիրինօղլուն նշել է, որ իրեն իշխանությունները հետևյալ ուղերձն են փոխանցել. «Ստամբուլում 2 եպիսկոպոս ունեք՝ Աթեշյանը և Մաշալյանը: Մեկը թող տեղապահ լինի, մյուսը հոգևոր խորհրդի ատենապետ դառնա, թող դիմեն, 6 ամսվա ընթացքում ընտրությունը կանենք, գործը կավարտենք»:

Շիրինօղլուի խոսքերով՝ թեմայի շուրջ խոսել է նաև Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինի հետ, որը նույնպես հայտնել, թե Բեքչյանին տեղապահ չեն ճանաչում:

Այնուհետև Շիրինօղլուն ընդգծել է, թե Բեքչյանին ինքն է բերել Ստամբուլ, նրան Աթաթուրքի անվան օդանավակայանում դիմավորել է հասարակ ուղևորների համար փակ տարածքում, ինչի համար հատուկ թույլտվություն է անհրաժեշտ: Դիմավորումից մեկ օր հետո իրեն զանգել են և ասել, որ իրավունք չուներ օդանավակայանի հատուկ տարածքում դիմավորել մի մարդու, որը ծանր խոսքեր է ասել Թուրքիայի և Աթաթուրքի հասցեին:

Շիրինօղլուի հայտարարություններին անդրադարձել է Պոլսի Հայոց պատրիարքության տեղապահ Գարեգին Բեքչյանը: Նա նշել է, որ Շիրինօղլուի կողմից պետության անունից հնչեցված հայտարարությունները պատրիարքարանը պաշտոնապես չի ստացել:

«Պետական որևէ  հաստատությունից ես այդպիսի բովանդակությամբ պաշտոնական փաստաթուղթ չեմ ստացել: Եթե պետությունն այդպիսի  պահանջներ ունի, ապա դրանք ուղղակիորեն մեզ կարող են ուղարկել: Մենք մեր ներքին կանոնադրությամբ ենք առաջ շարժվել և որևէ սխալ թույլ չենք տվել»: