«Որպես վարչապետի տիկին ինձ պատասխանատու եմ զգում ամեն կյանքի համար». Աննա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկին «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 4-ին Երևանում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով համաժողովի ժամանակ ներկայացրել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը, խոսել արշավի նպատակների մասին: Աննա Հակոբյանը նշել է, որ արշավը 1,5 տարվա պատմություն ունի և կապված է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հետ:

«Քանի որ 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում  որպես գլխավոր խմբագիր հետևել եմ պատերազմական գործողություններին, երկու կողմերից եկող լրատվությանը, ռազմական հանցագործություններին, բոլոր սարսափելի իրադարձություններին, և այդ ամենի միջով անցել եմ որպես կին և մայր, Հայաստանում փոփոխություններից հետո, նաև հաշվի առնելով վտանգը, որ  հակամարտող կողմերից մեկը միշտ կարող է վերսկսել պատերազմը, ես որոշեցի արշավ ձեռնարկել դա կանխելու համար: Եվ այդպես ծնվեց «Կանայք հանուն խաղաղության» արշավը, որը դեկլարատիվ բնույթ ունի: Արշավի ուղերձը հետևյալն է՝ Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին, միջնորդներին որպես կին և մայր հորդորել և պահանջել ղարաբաղյան հակամարտության պարագայում երբևէ չգնալ ռազմական ճանապարահով, թույլ չտալ  ռազմական գործողություններ և փորձել հակամարտությունը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով, բանակցային սեղանի շուրջ»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ զինադադարի կնքումից անցել է 25 տարի, տարբեր փուլերով ընթացել է բանակցային գործընթաց, սակայն էական փոփոխություններ չեն գրանցվել:

«Այս 25 տարիների ընթացքում մենք ունենք սողացող պատերազմ և  ունենում ենք զոհեր երկու կողմից: Այդ զոհերը մեզ չեն մոտեցնում հակամարտության կարգավորմանը մեկ սանտիմետր անգամ: Բայց բավական չէ սողացող պատերազմը, որ մենք ունենք, հակամարտող կողմերից մեկի մտքով անցավ 2016 թվականին լայնամասշտաբ հարձակում գործել: Զինադադարի կնքումից 22 տարի անց Ադրբեջանը, որ պատրաստվում էր պատերազմի, գերթանկարժեք սպառազինությամբ զինվում, դիմեց ռազմական գործողությունների: Սակայն ի՞նչ եղավ արդյունքումկ՝ ադրբեջանական կողմն ունեցավ 1000 զոհ, հայկական կողմն ունեցավ 100 զոհ և նորից հակամարտությունը գտնվում է  այն կետի վրա, ինչ կետի վրա եղել է զինադադարի կնքումից հետո: Եվ այսպես կարելի է շարունակել 25 տարի, այս հակամարտությունը ժառանգել մեր թոռներին, ծոռներին և այդպես սողացող պատերազմի արդյունքում ունենալ զոհեր»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ մյուս տարբերակը խաղաղությունն է:

«Այս արշավի նպատակն է կանխել հաջորդ ամեն մի զոհը: Որովհետը մենք խոսում ենք տարիների ընթացքում գրանցված զոհերի մասին, ներկայացնում ենք վիճակագրություն, թվեր և մոռանում ենք, որ խոսում ենք մարդկային կյանքերի մասին: Երբ ասում ենք, որ տարվա ընթացքում ունենում ենք 10 զոհ՝ մենք խոսում ենք 10 ընտանիքի մասին, 10 մարդու մասին, նրա ծնողների,  որբացած երեխայի մասին: Վիճակագրության մեջ ամեն ինչ տեսնելը շատ դժվար է, և իմ ուղերձի նպատակն է հիշեցնել, որ այդ զոհերը ոչ թե վիճակագրություն են, այլ դա ռեալ կյանքեր են և մենք իրավունք չունենք պատասխանատվություն չկրել: Ես որպես վարչապետի տիկին ինձ պատասխանատու եմ համարում ամեն կյանքի համար և չեմ կարող իմ խոսքը չասել»,- ասել է Աննա Հակոբյանը:

Ելույթին հաջորդած քննարկման ընթացքում վարչապետի տիկնոջը հարց է ուղղվել, թե ինչպիսի ակնկալիք ունի լրատվական դաշտից: «Ես որպես մեդիայի ներկայացուցիչ,  այն տեսակետին եմ, որ եթե գնահատում են, եթե արժեքավոր է նախաձեռնությունը, ապա պետք է աջակցություն ստանա, իսկ եթե կարծում են, որ կարևոր չէ…: Բայց այս ընթացքում աջակցություն չեմ ստացել, տեսել եմ արձանագրային հրապարակումներ և իհարկե դրանցից ավելի շատ հարվածող, քննադատող ու տարբեր մանիպուլյացիաների ենթարկող հրապարակումներ»:

«Մեկուկես տարի առաջ, երբ  «Կանայք հանուն խաղաղության արշավը» սկսում էիք կոչով դիմեցիք, որ պաշտոնյաների կանայք իրենց զարդերը հանգանակեն հանուն արշավի: Ի՞նչ հանգանակություններ եղան»,- հարցին ի պատասխան Աննա Հակոբյանը շեշտել է, որ երբեք կոչ չի արել արշավի կամ նույնիսկ խաղաղության համար հանգանակություն կատարել:

«Արշավը ֆինանսական ներդրում չի ենթադրում: Այդ կոչը  հնչել է ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված մայրերի հետ հանդիպման ժամանակ: Եվ այդ հանդիպմանը Արմենակ Ուրֆանյանի անվան հիմանդրամն էր ստեղծվում և ինձ առաջարկել էին դառնալ այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և իմ կոչը վերաբերում էր այդ հիմնադրամին հանգանակություն անելուն: Այդ վայրում և այդ կանանց հետ հանդիպման ժամանակ արված կոչը ուղղված էր ցույց տալու, թե որքան փուջ կարող են լինել այդ զարդերը, ոսկիները, կուտակած գումարները, երբ գոյություն ունի պատերազմ և ամեն հաջորդ վայրկյանին այդ պատերազմը կարող է քո դուռն էլ թակել:  Իհարկե այդ կոչի հասցեատերերը կհավաքեն իրենց իրերը և կփախնեն երկրից, բայց ամեն դեպքում ես ուզեցի այդ հակասությունն իրենք տեսնեն և մտածելու բան ունենան: Դա նաև ուղղված էր հաջորդ պաշտոնյաներին կամ գործող պաշտոնյաներին, ովքեր կարող են գայթակղվել: Այդ կոչը կյանքի իմաստների և արժեքի մասին էր: Տեղեկություն չունեմ՝ որևէ մեկն արձագանքել է և ես արձագանք  չէի էլ սպասում»,- ասել է Աննա Հակոբյանը:

Ներկաներից մեկի հարցին, որ Աննա Հակոբյանի՝ խաղաղությանն ուղղված կոչերին Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան ագրեսիվ արձագանք է տալիս, վարչապետի տիկինը պատասխանեց:

«Այ´ո, դուք ճիշտ եք, նրա արձագանքը իմ գործողություններին միշտ ավելի ագրեսիվ է լինում և մինչև այժմ չկա արձագանք, որ նա նույնպես միանում է  «Կանայք հանուն խաղաղության» արշավին, կամ որ ինքը նույնպես այդ ուղերձի կրողն է դառնում և կոչ է անում հակամարտությունը լուծել խաղաղությամբ: Թե ինչն է պատճառը՝ չեմ կարող ասել: Ես դժվար եմ պատկերացնում կնոջ կամ մոր, ով չխոսի հօգուտ խաղաղության և խոսի հօգուտ պատերազմի: Դա իմ պատկերացումներից վեր է, և ես չեմ կարող դրա հիմնավորումները  բերել: Մի քանի օր առաջ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան «Տելեգրամ»-ի իր էջում գրել էր, որ իրենց բոլորի երազանքն է մուղամ լսել Արցախում: Ես Մեհրիբան Ալիևային հրավիրում եմ Արցախ և նա կլինի մեր հյուրը: Մեր ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել հյուրին և ընդունված մեր հյուընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր ցանկացած երաժշտությամբ: Մենք կարող ենք ապահովել մուղամը, մենք կարող ենք իրականացնել նրա երազանքը և Ղարաբաղում նա կլսի իր սիրելի մուղամը: Սա հրավեր է, և եթե նա ընդունի այդ հրավերը՝ պատրաստ եմ ինքս էլ հյուրընկալվել Բաքվում: Եվ կարծում եմ, որ սա կարող է ՄԱԿ-ի 1325բանաձևի շատ ռեալ և շատ բարձր նպատակի իրականացման ձև լինել ամբողջ աշխարհում: Բայց եթե Մեհրիբան Ալիևան նկատի ունի, որ իրենց երազանքն այն է, որ գան Արցախ մուղամ լսեն և դա անեն պատերազմի միջոցով՝ ես վստահեցնում եմ, որ այդ դեպքում երազանքն անկատար կմնա: Ոչ միայն անկատար կմնա, այլ եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք: Եթե Մեհրիբան Ալիևան իր և իր ժողովրդի անունից ասում է, որ երազում է Արցախում մուղամ լսել, ապա այդ երազանքին հասնելու միայն մեկ ճանապարհ գոյություն ունի՝ դա խաղաղությունն է, Արցախի հետ բարիդրացիական հարաբերություններն են և որպես հյուր փոխադարձ այցերն են:  Աշխարհի տարբեր ժողովուրդներ կարողացել են հաղթահարել ավելի երկար տարիներ տևած պատերազմներ, կարողացել են հաղթահարել թշնամանքը, և այսօր չունեն սահմաններ, միևնույն տնտեսական միության մեջ են ապրում, ամենալավ բարեկամներն են. եթե դա հաջողվել է այլ եվրոպական ժողովուրդների, ինչո՞ւ չպետք է մեզ չհաջողվի: Պարզապես ադրբեջանական կողմը պետք է ցուցաբերի քաղաքական կամք և վերջապես իր վրայից թոթափի պատերազմի մոլուցքը՝ հասկանալով, որ դրանով ոչ մի բանի չի կարող հասնել: Ուզում եմ նորից կրկնել, որ հրավերը միանգամայն լուրջ է»,- եզրափակել է Աննա Հակոբյանը: