Սեյրան Օհանյանի պաշտպանը միջնորդեց վերացնել Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը

Լուրեր

01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
Բոլորը

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն այսօրվա դատական նիստին միջնորդություն ներկայացրեց դատարան՝ Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև գործի վարույթը կարճելու վերաբերյալ։

Կարեն Մեժլումյանը հիշեցրեց հայտնի «յոթի» գործը՝ ասելով, որ նրանց մասով գործը կարճվել է, մինչդեռ այս պարագայում մեղադրանքի կողմը չի հրաժարվում մեղադրանքից և խտրական վերաբերմունք է ցուցաբերում:

«Նման պայմաններում, եթե Սեյրան Օհանյանին և մյուս ամբաստանյալներին մեղադրանք առաջադրված լիներ 300-րդ հոդվածի 1-ին մասով, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվեր, իսկ վարույթը կկարճվեր նույն այդ հիմքով: Սակայն այս գործով Դատախազությունը դեռևս չի հրաժարվել մեղադրանքից, դատարանն էլ չի որոշել կարճել գործը: Ինչո՞ւ, մի՞թե սա խտրական վերաբերմունք չէ»,- ասաց նա:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ նույնաբովանդակ միջնորդություններ են ներկայացրել նաև ամբաստանյալներ Յուրի Խաչատուրովի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները։

Պաշտպանական կողմը միացավ Մեժլումյանի միջնորդությանը, մինչդեռ մեղադրող կողմը առարկեց միջնորդության դեմ՝ համարելով այն հիմնազուրկ։

Լիլիթ Շաբոյան