ՀՀ նախագահի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել
Քաղաքականություն
03.12.2019 | 15:35ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով համատեղության կարգով արտակարգ և լիազոր դեսպաններ են նշանակվել:
Ըստ այդմ՝
Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանը, համատեղության կարգով, նշանակվել է Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի):
Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը համատեղության կարգով, նշանակվել է Մարոկկոյի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան):