Քննարկվել են ՉԺՀ կառավարության կողմից Հայաստանում իրականացվող անհատույց դրամաշնորհային ծրագրերին առնչվող հարցեր

Լուրեր

31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է Չինաստանի միջազգային զարգացման համագործակցության պետական գործակալության նախագահի տեղակալ Դենգ Բոցինգին (Deng Boqing):

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՉԺՀ կառավարության կողմից Հայաստանում իրականացվող անհատույց տեխնիկատնտեսական օգնության (դրամաշնորհային) ծրագրերին առնչվող հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ ՉԺՀ կառավարության կողմից իրականացված անհատույց օգնության ծրագրերը զգալի դեր են ունեցել Հայաստանի մի շարք ոլորտների կարողությունների զարգացման և արդիականացման համար, այդ թվում՝ վերջին տարիներին հանրային տրանսպորտի և առողջապահության բնագավառներում: Ավետ Ադոնցն ընդգծեց, որ վերոնշյալ ծրագրերի շրջանակներում կառուցված հայ-չինական բարեկամության դպրոցի գործունեությունը նպաստում է չինարեն լեզվի և մշակույթի ուսուցմանն ու տարածմանը մեր երկրում (նախորդ տարիներին Չինաստանի միջազգային զարգացման համագործակցության պետական գործակալության կողմից իրականացված ամենամյա վերապատրաստման դասընթացներին Հայաստանից մասնակցել են պետական և մասնավոր հատվածների տարբեր բնագավառների շուրջ 1400 ներկայացուցիչներ):

Դենգ Բոցինգը ներկայացրեց վերակազմավորված Չինաստանի միջազգային զարգացման համագործակցության պետական գործակալության գործունեության ուղղությունները և ձևերը՝ նշելով, որ տեխնիկական աջակցության ծրագրերից զատ գործակալության գործառնությունների տիրույթում է նաև գործընկեր երկրների կառավարություններին արտոնյալ վարկերի տրամադրման հարցը:

Կողմերն անդրադարձ կատարեցին Հայաստանում իրականացվելիք տեխնիկական և տնտեսական աջակցության առաջիկա հնարավոր ծրագրերին, փորձագետների փոխանակման, ինչպես նաև ենթակառուցվածքային շինարարության վարկավորման հնարավորություններին»,- ասված է հաղորդագրությունում: