«Սա լավ դաս է քաղաքապետարանի համար, որ եթե չեն ուզում քննադատվեն, շատ ավելի թափանցիկ աշխատեն». Սոնա Այվազյան.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2026 | 10:52
ԵՄ առաքելությունը նախազգուշացրել է Կարմիր ծովում հուսիների նոր սպառնալիքի մասին
29.03.2026 | 10:15
Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտում հաղթել է Ջորջիո Պուլասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 10:12
Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
28.03.2026 | 23:47
ՔՊ քվեարկություն․ առաջատար 10-յակը և ամենաքիչ ձայներ հավաքած թեկնածուն
28.03.2026 | 19:57
Սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով
28.03.2026 | 19:23
Պակիստանը եռակողմ հանդիպում է կազմակերպում Իրանի հարցով
28.03.2026 | 19:11
Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
28.03.2026 | 19:00
Եթե Գզոյանի նվիրած գիրքը «սադրիչ էր»,ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարությունը հեղինակին պարգևատրել. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 18:57
Արարատ Միրզոյանը և Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
28.03.2026 | 18:43
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց առանց Սպերցյանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 18:25
Վարժական հավաքի մասնակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
28.03.2026 | 18:11
Սպերցյանի մասնակցության վերաբերյալ որոշում կլինի խաղի օրը. Մելիքյան
28.03.2026 | 18:00
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Բելառուսի հավաքականի դեմ խաղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 17:51
0% կանխավճար և նոր հնարավորություններ․ Ամերիաբանկի առաջարկները` TOON EXPO-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 17:41
Հայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ․ ՆԳՆ
Բոլորը

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Երևանին գործարարների ու նախկին օլիգարխների կողմից նվիրած «ԿաՄԱԶ»-ների շուրջ սկանդալին, նաև նրան, որ ԱԺ «Լույս» խմբակցությունը շարունակում է պնդել, որ քաղաքապետարանին «ԿաՄԱԶ»-ների նվիրատվությունը կոռուպցիոն գործարք է, ասաց, որ կոռուպցիա չկա, բայց կան կոռուպցիոն ռիսկեր։

«Կոռուպցիայի դասական սահմանումն այն է, որ պետք է լինի հանրային պաշտոնի չարաշահում՝ սեփական, մասնավոր շահ հետապնդելու համար։ Այդ առումով մեզ հայտնի չեն փաստեր, որ քաղաքապետ Հայկ Մարությանը կամ նրա աշխատակիցները իրենց պաշտոնական դիրքն օգտագործել են մասնավոր շահ հետապնդելու համար։ Առնվազն այդ մասով մենք որևէ փաստ չունենք»,- նշեց հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը։

Այվազյանի խոսքով՝ կատարվածը չի դիտարկվում կոռուպցիոն ռիսկերի գնահատման տեսանկյունից, այլ անվանվում է կոռուպցիա, ինչն այդպես չէ․ «Մեր գնահատմամբ, որևէ բան տեղի չի ունեցել, որը մենք կկարողանայինք գնահատել որպես կոռուպցիա։ Այնտեղ կան ռիսկեր և ռիսկերի հետ կապված մենք պետք է կարողանանք վերլուծություն անել»։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանի աշխատանքը բավարար թափանցիկ չի եղել, որի արդյունքում «Լուսավոր Հայաստանը» նման բացահայտում է արել, և դա ներկայացրել է որպես գաղտնի արված գործողություն։ «Կարծում եմ՝ այս իրավիճակը լավ դաս է քաղաքապետարանի և մյուս պետական կառույցների համար, որոնք եթե չեն ուզում քննադատվել, առավել ևս՝ անհիմն, շատ ավելի թափանցիկ պետք է աշխատեն»,- նշեց փորձագետը։

Այվազյանը, սակայն, համամիտ չէ, որ գաղտնի գործարք է արվել։ «Դա ինչ-որ ձևով պետք է երևար, չէր կարող գաղտնի մնար։ Եթե ինչ-որ մեկը գումարը վերցներ, դներ իր գրպանը, միգուցե գաղտնի մնար, բայց դա հանրության աչքի առաջ է եղել, էդ առումով գաղտնիք չէր լինի։ Բայց ավելի ճիշտ կլիներ, որ հենց նվիրատվության օրը քաղաքապետարանն իր կայքում տեղադրեր տեղեկություն այդ մասին»,- նշեց փորձագետը՝ հավելելով, որ ռիսկերի հետ կապված պետք է ուսումնասիրություն անել։

«Այն որ Սամվել Ալեքսանյանի անունը չկա, չի նշանակում, որ ինքը չի, գոյություն ունի իրական սեփականատեր հասկացություն»,- ասաց Այվազյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանի գործը չէ նման գործարարներից նվեր չվերցնելը, դա կլիներ խտրականություն․ «Այլ հարց է, որ ավագանիով որոշում ընդուներ, որ վարկաբեկված գործարարներից այլևս նվեր չեն ընդունելու։ Շատ կարևոր է, հետո հետևել, տեսնել՝ արդյոք իրենք հետո ստացա՞ն արտոնյալ պայմաններ»։

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը բավական ակտիվ գրառումներ է անում վերջերս ֆեյսբուքում՝ կանխատեսելով այս իշխանության մոտալուտ հեռացումը և մեղադրելով հակաօրինական քայլերի մեջ: Մինչդեռ հայտնի է, որ նրա անունը շրջանառվում է մի քանի քրգործերով՝ օրինակ, պարզվեց նրա անվան հետ կապվող «Սպայկան» 2 մլրդ դրամ հարկ թաքցրել էր։ Նաև հայտնի է, թե մեդիա դաշտում ինչ դերակատարում է ունեցել Մինասյանը։ Հարցին, թե իր կարծիքով, ինչն է նման ակտիվացման պատճառը, Այվազյանն ասաց․ «Այն, որ նախկին իշխանությունների մնացուկները, իրենց տեղը չեն գտնում, փաստ է, վտանգված է նրանց ազատությունը, տնտեսական ազատությունը։ Սակայն մարդիկ այդքան վատ հիշողություն չունեն, որ մոռանան՝ ընդամենը 1 տարի առաջ ինչ թալանչի իշխանություն ենք ունեցել ՀՀԿ-ի օրոք»։

Այսօր նաև նախկինները խոսում են արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին: Հարցին, որ եթե արտահերթ ընտրություն լինի, ի՞նչ պատկեր կարող ենք ունենալ և արդյոք կոռուպցիայի համար դեռ չպատժվածները կրկին չմերժվելու շանսեր ունե՞ն, փորձագետը պատասխանեց․ «Չեմ պատկերացնում, որ հիմքեր կան արտահերթ ընտրության համար։ Ինչքան շուտ լինի, այնքան թարմ է ժողովրդի հիշողությունը։ Վստահ չեմ, որ ՀՀԿ-ն իր հին կազմով կկարողանա ավելի շատ ձայներ հավաքել, քան վերջին ընտրության ժամանակ»։

Վերջերս նաև պարզվեց, որ ԱԺ պատգամավորները 14 անգամ պարգևատրվել են պատկառելի գումարով 1 տարում: Հարցին, թե սա որևէ կերպ հիմնավորվա՞ծ է և տեղավորվո՞ւմ է սոցիալական արդարության ու հավասարության մասին հեղափոխական գաղափարների մեջ, հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը բացասական պատասխան տվեց․ «Չեմ կարծում, որ որևէ կերպ հիմնավորված է։ Իրենք ընդհանրապես չպետք է պարգևատրում ստանային։ Պարգևատրում ի՞նչի համար, որ իրենց գո՞րծն են արել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան