«Կողք կողքի»․ հայտնի երաժիշտների հետ՝ մեկ բեմում․ կայացավ ներառական փառատոնի փակման արարողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.08.2026 | 23:19
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ տարին անընդմեջ լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
27.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.08.2026 | 22:44
Վարորդական իրավունք ստանալու համար ուսուցումը կդառնա պարտադիր. ՆԳՆ-ն օրենքների նախագծերի փաթեթ է շրջանառության մեջ դրել
27.08.2026 | 22:29
Վրաստանի փոխվարչապետը հայտարարել է պաշտոնը թողնելու և քաղաքականությունից հեռանալու մասին
27.08.2026 | 22:15
ՀՀ պաշտոնյաները կգործուղվեն ԱՄՆ՝ TRIPP նախագծի շուրջ բանակցությունների համար
27.08.2026 | 21:56
«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակով նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 21:47
Լիլիթ Մակունցն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
Բոլորը

Կայացավ «Կողք կողքի» ներառական փառատոնի փակման արարողությունը։

«Մեր երեխաները հայտնի երաժիշտների՝ Ռուբեն Հախվերդյանի, Միքայել Ոսկանյանի և ընկերների, Գոռ Սուջյանի, «ԳԱԹԱ» բենդի, Աննա և Անահիտ Մխիթարյանների, «Լավ Էլի» և «Hope For Coffee» երաժշտական խմբերի հետ համարներ են պատրաստել։ Արդյունքներից գոհ եմ, երեխաները շատ են մոտիվացվել»,- ասաց փառատոնի կազմակերպիչներից Նաիրա Սարգսյանը։

Ռոք երգիչ Գոռ Սուջյանի կարծիքով էլ՝ նման նախաձեռնություններն ապագայում պետք է շատանան․ «Ինքս փորձում եմ նման միջոցառումների մասնակցել, սատարել։ Պետք է իսկապես կողք կողքի լինենք, իրար քաջալերենք»։

Սեպտեմբերից մեկնարկած «Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնն ուղղված է բացել հասարակության դռները զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների և դեռահասների առջև՝ ձևավորելով հավասար պայմաններ բոլորի համար:

Փառատոնի կարևորագույն ուղերձն է երաժշտության, արվեստի միջոցով ամրացնել կապը, ձևավորել հանդուրժողականություն, ապահովել մտքի, երևակայության փոխանակում, բացահայտել շնորհաշատ երեխաների և դեռահասների՝ նրանց տալով մասնագիտական կողմնորոշման հնարավորություն, հասարակության ճանաչված մարդկանց ներգրավվածության միջոցով հնարավորինս հանրայնացնել ներառական մտածողությունը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Աուտիզմ ազգային հիմնադրամի» աջակցությամբ կազմակերպված փառատոնին մասնակցում էին Երևանի, Շիրակի և Տավուշի մարզերում գործող հասարակական կազմակերպություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան