Արցախի թիմի մասնակցության փաստի հետ կապված Վրաստանի ներկայացուցչի վրա ճնշումներ են եղել․ Վահրամ Դումանյանը մանրամասներ է ներկայացնում

Լուրեր

12.10.2026 | 13:27
Չնչին ուշացում կարող ենք ունենալ․ Թևոսյանը՝ Արին-Բերդի փողոցում աշխատանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:20
Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
Բոլորը

Հայաստանն արդեն 20 տարի է՝ մասնակցում է Միջազգային ուսանողական ծրագրավորման մրցույթին (ICPC): Վերջերս Հայաստանում կայացել է քառորդ եզրափակիչ փուլը, որին այս տարի առաջին անգամ լավ մասնակցություն է ցուցաբերել նաև Արցախի թիմը։ Թիմը պաշտոնապես գրանցվել է և Վրաստանում կիսաեզրափակչին մասնակցելու պաշտոնական հրավեր ստացել, սակայն ինչ-ինչ պատճառներով երեկ կայացած կիսաեզրափակիչին Արցախի պետական համալսարանի մասնակցությանը դեմ են եղել Վրաստանի ներկայացուցիչները։

Factor.am-ի հետ զրույցում հայկական թիմերի կազմակերպիչ Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ ICPC-ի «Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային մրցույթներ 2019»-ը անցկացվում է նախկին ԽՍՀՄ-ի 4 քաղաքներում՝ Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում, Ալմաթիում և Բառնաուլում: Թբիլիսիում հիմնականում Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Ուկրաինայի թիմերն են մասնակցում:

Նա նկատեց, որ Արցախի համալսարանը պաշտոնական հրավերը ստացել է հենց Թբիլիսիի Բիզնեսի և տեխնոլոգիաների համալսարանի (BTU) մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետի, ինֆորմատիկայի ինժեներական աստիճան ունեցող պրոֆեսոր, ծրագրավորման աջակցության ասոցիացիայի հիմնադիր Թեմուր Զարքուայի կողմից և գնացել է Վրաստան։

«Սակայն դեկտեմբերի 30-ին հեռախոսազանգ եղավ, որ Զարքուան ցանկանում է ինձ հետ խոսել, քանի որ ինչ-որ խնդիր կա։ Նա ասաց, որ Արցախի թիմի մասնակցության փաստի հետ կապված իր վրա ճնշումներ կան։ Ես նրան ասացի, որ Արցախի համալսարանն, ինչպես մեր մյուս հայկական թիմերը, պետք է մասնակցի մրցույթին։ Իսկ ճնշումները, պարզ է, որ Ադրբեջանի կողմից են»,- նշեց Վահրամ Դումանյանը։

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 1-ին, կիսաեզրափակիչ մրցույթի ժամանակ Թեմուր Զարքուան Արցախի թիմի անդամներին դահլիճից դուրս է հանում։

Ինչպես փոխանցեց Դումանյանը, ինքը նրան տեղյակ է պահել, որ անձնական պատասխանատվություն է կրելու և անօրինական քայլ է արել։

«Ես ապշած եմ, թե նա ինչքան վախեցած էր և մինչև վերջ չբացահայտվեց, թե ինչից։ Հետո եկավ, թե թիմի անունը պետք է ցուցակից հանվի, բայց նա դրա իրավունքը չուներ։ Ես կապվեցի Սանկտ Պետերբուրգի գլխավոր ղեկավարի հետ, նա անձամբ ներողություն խնդրեց և նշեց, որ դա անօրինականություն է, ինքն իրավունք չունի նման բան անելու, բայց այս պահին իրենք չեն կարող կանխել, քանի որ լծակ չունենք»,- մանրամասներ ներկայացրեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ Սանկտ Պետերբուրգի ղեկավարն անձամբ խոստացել է, որ մյուս տարի Արցախի պետական համալսարանի թիմը կհրավիրվի իրենց կողմից Պետերբուրգ՝ մրցույթին մասնակցելու: