Երևանի քաղաքապետարանն ավելացնում է ամանորյա միջոցառմանը հատկացվող բյուջեն. ավագանու արտահերթ նիստ կհրավիրվի

Լուրեր

07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
Բոլորը

Երևանի քաղաքապետարանն ավելացնում է ամանորյա միջոցառումների համար նախատեսված ծախսերը: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է քաղաքապետարանի կողմից շրջանառության մեջ դրված նախագծից, որի համաձայն նախատեսվում է դեկտեմբերի 6-ին հրավիրել ավագանու արտահերթ նիստ և համայնքային բյուջեից լրացուցիչ 270 հազար դրամ ավելացնել տոնակատարությունների բյուջեին:

Շրջանառվող փաստաթղթի համաձայն՝ նշյալ գումարով լեդ էկրաններ են վարձակալվելու:

Factor.am-ը գրել էր, որ Երևանը Նոր տարին բավականին մեծ բյուջեով է դիմավորելու: Խոսքը, մասնավորապես 325 մլն դրամի կամ 678 հազար դոլարի մասին է: 271 մլն 797 հազար դրամը հատկացվում է պետական բյուջեից, իսկ 54 միլիոն դրամը հատկացվելու է Երևանի քաղաքապետարանից:

Գրել էինք նաև, որ ծառայությունները մատուցելու են չորս կազմակերպություններ, որոնք ընտրվել են առանց մրցույթի՝ մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով: Կազմակերպություններից մեկն էլ «Ֆակտորի փրադաքշն»-ն է, որը հեղափոխությունից հետո շուրջ կես միլիոն դալարի ծառայություններ է մատուցել համայնքային և պետական բյուջեների հաշվին:

Նարեկ Կիրակոսյան