Պարոն Պետրոսյան, ես քննության չեմ, Դուք էլ իմ դասախոսը չեք, որ ասեք՝ որ հարցին ինչպես պատասխանեմ․ Սուրեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
Բոլորը

Պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հետաքրքրվեց, թե 2018 թվականի փետրվարի 9-ից հետո Սահմանադրական դատարանն ի՞նչ որոշում է կայացրել, որը չի վայելում հանրության վստահությունը։

«Էդ հարցին ես էլ կարող եմ պատասխանել»,- տեղից արձագանքեց Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

«Մի՛ հուշեք, պարոն Վարդանյան»,- կատակեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, ապա նշեց․ «Նախագիծը որևիցե անձից ազատվելու նպատակ չի հետապնդում։ Երբ որ Դուք ասում եք, թե որ որոշումն է, ես՝ որպես ԱԺ պատգամավոր, չեմ վայելում վստահություն կամ անվստահություն, երբ ժողովուրդն առանձին որոշումների․․․ խոսքն մարմնի նկատմամբ վստահության առկայության կամ բացակայության մասին է»։

Գևորգ Պետրոսյանը նկատեց, որ իր հարցին պատգամավորը չպատասխանեց։

«Եվ երկրորդ՝ էդ որ ասում եք՝ քաղաքական մարմին է, առաջին հերթին հենց ձեր պաշտպանյալ Վահե Գրիգորյանն ասաց, որ Սահմանադրական դատարանի ընտրությունը քաղաքական ընտրություն է։ Էս ո՞ւմ եք եկել, ի՞նչ եք ասում, ձեր կարծիքով՝ մենք հիշողություն չունե՞նք, թե՞ հավի հիշողություն ունենք, հարգելի պարոն Գրիգորյան։ Առաջին փոխվարչապետի մակարդակով է ասվել, որ ՍԴ-ի խնդիրը քաղաքական իմաստ ունի։ Էս ո՞ւմ եք եկել, ի՞նչ եք ասում։ Եվ հետո, էդքան որ ասում եք՝ ամենայն հարգանքով դատավորների հանդեպ, բա որ էդքան հարգանք ունեիք դատավորների հանդեպ՝ անձամբ հենց Դուք, բա ինչի՞ չդատապարտեցիք դատավորներին «վնգստացող» ասելու հայտարարությունը։ Ու էստեղ աճպարարության տեղ չի»,- ասաց Պետրոսյանը։

Ապա Գրիգորյանը փորձեց անդրադառնալ Պետրոսյանի դիտարկմանը, սակայն «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորը կրկին միջամտեց։ Սուրեն Գրիգորյանն էլ նկատեց․ «Պարոն Պետրոսյան, ես քննության չեմ, Դուք էլ իմ դասախոսը չեք, որ ասեք՝ որ հարցին ինչպես պատասխանեմ»։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն առաջարկել է «Հանրային ծառայության մասին և կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որն էլ հանձնաժողովի այսօրվա օրակարգում է:

Մանրամասները՝ տեսանյութում։