Երևան-Մեղրի ավտոճանապարհի քարաթափման հետևանքները վերացվել են
Հասարակություն
01.12.2019 | 15:24ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 30-ին, ժամը 22:58-ին ահազանգ է ստացել, որ Սարավան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 156-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները «Վայքի» ՃՇՇ-ի աշխատակիցների հետ համատեղ քարերը (մոտ 0.3 խմ) հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից՝ ճանապարհը դարձնելով երթևեկելի: