Արոնյանն առաջադիմել է մեկ հորիզոնականով ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում:
Դեկտեմբեր ամսվա վարկանիշային նոր աղյուսակում Արոնյանը 6-րդն է և նախորդ ամսվա համեմատ բարելավել է դիրքը մեկ հորիզոնականով: Վարկանիշային աղյուսակի առաջատարը մնում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:
Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույն շախմատիստների շարքում են նաև Գաբրիել Սարգսյանը (47-րդ տեղ) և Հրանտ Մելքումյանը (72-րդ տեղ):