Մասդարի և ԱՆԻՖ-ի համատեղ ջանքերով Հայաստանում 400 մՎտ հզորությամբ արևային էներգիայի ծրագիրն իրականություն է դառնում

Լուրեր

11.12.2025 | 16:40
Ինչ առգրավեցին քննիչներն Արցախի ներկայացուցչության շենքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 16:29
2025թ․ ամենաշատ վաստակած արշավորդները Ֆորմուլա-1-ում
11.12.2025 | 16:18
Թուրքիայի տրանսպորտի նախարարը «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
11.12.2025 | 16:10
Փաշինյանը ժամանել է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
11.12.2025 | 16:04
Լավրովը հայտնել է, որ ՌԴ-ն ԱՄՆ-ին է ներկայացրել կոլեկտիվ անվտանգության երաշխիքների առաջարկներ
11.12.2025 | 16:00
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
11.12.2025 | 15:55
Իջե´ք ներքև. քննիչ Սպարտակ Պողոսյանը բղավում է լրագրողների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 15:50
Սղոցում են սեյֆը, առգրավել են համակարգիչներ. Նժդեհ Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 15:44
ՖԻՖԱ․ Կանանց Հայաստանի հավաքականի դիրքը դասակարգման աղյուսակում
11.12.2025 | 15:31
Դուրս եկե´ք, առաջին հարկն ենք խուզարկում. քննիչը` լրագրողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 15:26
Որքան տեղյակ եմ` Արցախի ներդրումային հիմնադրամին է առնչվում գործը. Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 15:25
Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում կողմերին հնարավորություն է տրվել իրացնել իրենց պատասխանի իրավունքը
11.12.2025 | 15:22
Վարչապետը ՌԴ-ից կվերադառնա վաղը
11.12.2025 | 15:19
Փրկարար ծառայողներ ժամանեցին Արցախի ներկայացուցչություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 15:17
Քննիչն իրազեկեց` անթույլատրելի է հրապարակել տեղեկություններ. Ռոման Երիցյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի պետական հետարքրքությունների ֆոնդից տեղեկացնում են, որ այսօր Աբու Դաբիում ստորագրվել է համատեղ զարգացման համաձայնագիր` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ։

«Աշխարհում վերականգնվող էներգետիկայի առաջատար ընկերություն «Մասդարը» և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» (այսուհետ` ԱՆԻՖ) Հայաստանում 400 մեգավատ (ՄՎտ) ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի նախագծեր մշակելու մասին պաշտոնական համաձայնագիր են ստորագրել, ինչն իրենից ենթադրում է 300-ից 320 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումներ Հայաստանում:

 

Մասդարի գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահին և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանն այսօր Աբու Դաբիում կայացած մասնավոր արարողության ժամանակ ստորագրել են համատեղ զարգացման համաձայնագիր (ՀԶՀ)։ Արարողությանը ներկա են եղել ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը, ԱՄԷ էներգետիկայի և արդյունաբերության նախարար Սուհաիլ Ալ Մազրուեին և «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Խալդուն Ալ Մուբարաքը։

 

Այսօրվա արարողությունը հաջորդում է հուլիս ամսին Մասդարի և ԱՆԻՖ-ի միջև` վերականգնվող, ներառյալ` ֆիքսված և լողացող արևային ֆոտովոլտային կայանների և քամու էներգիայի զարգացման, կառուցման, շահագործման և պահպանման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը:

 

Համատեղ զարգացման համաձայնագրի ներքո նախանշված առաջին նախագիծը 200 ՄՎտ հզորությամբ մասշտաբային արևային ֆոտովոլտային կայանների կառուցումն է Հայաստանի արևմուտքում, որը կօգտագործի էլեկտրաէներգիա արտադրելու համար ամենաժամանակակից երկբևեռ տեխնոլոգիան` էլեկտրաէներգիա արտադրելու արևի ինչպես ուղիղ, այնպես էլ արտացոլված լույսի շնորհիվ։

 

Հայաստանը մինչև 2025 թվականն իր էլեկտրաէներգիայի 30 տոկոսը վերականգնվող աղբյուրներից ստանալու հանձնառություն ունի, և ներուժ ունի ինտեգրելու մինչև 1000 ՄՎտ արևային էներգիա: Այսօր երկիրն ունի էներգիայի շուրջ 2,800 ՄՎտ դրվածքային հզորություն, որը հավասարաչափ բաշխված է միջուկային, հիդրո և ներմուծվող բնական գազից ստացվող ջերմային էներգիայի արտադրության միջև:

 

Հայաստանը յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց ստանում է մոտ 1,720 կՎտ ժամ արևային էներգիա՝ համեմատած Եվրոպայում մեկ քառակուսի մետրի համար միջին հաշվով 1000 կՎտ ժամի: Հայաստանի 200-ից ավել գետերից և լճերից շատերը նույնպես հարմար են լողացող արևային էներգիայի նախագծերի համար:

 

«Մեծ պատիվ է այսօր ստորագրել այս պայմանագիրը` Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի մեր գործընկերների հետ, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի և Մուբադալայում մեր ղեկավարության ներկայությամբ` վերահաստատելու մեր նվիրվածությունը Հայաստանին և վերականգնվող էներգետիկ նպատակների իրագործմանը», – ասաց Մասդարի գործադիր տնօրեն պարոն Մուհամեդ Ալ Ռամահին:

 

«Հայաստանն արագ զարգացող տնտեսություն է, որն ունի բաց և բարենպաստ միջավայր՝ երկիր եկող ներդրումների համար», – ավելացրեց Ալ Ռամահին: «Սա կարևոր պատճառ է, թե ինչու մենք կարողացանք այդքան արագ առաջ շարժվել ԱՆԻՖ-ի հետ մեր համատեղ ծրագրում»:

 

«Որպես վերականգնվող էներգիայի գլոբալ առաջնորդ, ով ակտիվ գործունեություն է ծավալում ավելի քան 25 երկրներում և ունի Կենտրոնական Ասիայում ընդլայնվող ներկայություն, Մասդարը մեծ փորձ ունի արևային, հողմային, թափոններից էներգիա ստանալու և կայուն անշարժ գույքի ոլորտներում կոմերցիոն իմաստով հաջողված նախագծեր մշակելու գործում: Ինչպես ցույց է տալիս այսօրվա ստորագրման արարողությունը, մենք ցանկանում ենք ուսումնասիրել այն բազմաթիվ եղանակները և մեթոդները, որոնց միջոցով մենք կարող ենք օգտագործել այդ փորձը և փորձառությունը Հայաստանում, որտեղ առկա է դեռևս չօգտագործված արևային և հողմային էներգիայի պոտենցիալ»:

 

Հայաստանն արդեն ունի փոքր և միջին չափի արևային ֆոտովոլտային կայաններ 50 ՄՎտ համակցված հզորությամբ, ևս 250 ՄՎտ հզորության արևային նախագծերը լիցենզավորված են շինարարության համար, իսկ նախատեսվող ծրագրերի ծավալը կազմում է ընդհանուր 700 ՄՎտ:

 

«Մասդարը և ԱՆԻՖ-ը իրենց խոսքի տերն են՝ Հայաստանում արդյունաբերական մասշտաբով վերականգնվող էներգետիկայի նախագծերն իրականացվելու են անհապաղ», – ասաց ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը: «Վերջին ամիսների ընթացքում մեր երկու թիմերը համախմբվել են որպես մեկ միավոր, և ես ուրախ եմ զեկուցել, որ մենք այսօր ՀՀ Կառավարությանն ենք ուղարկել մեր կողմից համատեղ առաջարկվող հավակնոտ և մրցակցային առաջարկը, որտեղ ուրվագծվում են 400 ՄՎտ արևային ֆոտովոլտային կայանների կառուցման մանրամասները»:

 

2010թ.-ից ի վեր, հանդիսանալով Մասդարում գլխամաս ունեցող «Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալության» լիիրավ անդամ, Հայաստանը հանձնառություն ունի իր էներգիայի ներքին կարիքների ավելի քան մեկ քառորդ մասն արտադրել վերականգնվող աղբյուրներից և հույս ունի 2015 և 2050 թվականների միջև ածխածնի արտանետումների շեմը պահպանել 633 միլիոն մետրիկ տոննա ածխածնի չափով:

 

Հունվար ամսին ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը գտնվել է ԱՄԷ-ում և պաշտոնական այցի շրջանակներում ելույթ է ունեցել «Աբու Դաբիի կայունության շաբաթ 2019»-ի ընթացքում։ Նախագահ Սարգսյանը կվերադառնա Աբու Դաբի՝ ելույթ ունենալու «Աբու Դաբիի կայունության շաբաթ 2020»-ի շրջանակներում տեղի ունեցող «Երիտասարդությունը հանուն կայունության» համաժողովում, որը տեղի կունենա 2020թ. հունվարի 11-18-ը»,- ասված է հաղորդագրությունում: