Շիրակի մարզում բացվել է թեթև կոնստրուկցիաներով առաջին «խելացի» անասնաշենքը

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նոյեմբերի 29-ին Շիրակի մարզի Ազատան համայնքում մասնակցել է թեթև կոնստրուկցիաներով առաջին «խելացի» անասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը:

«Միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, Ավստրիական զարգացման գործակալության (ADA) ծրագրերի ղեկավար Նորա Ալանակյանը, ֆերմերներ, այլ հյուրեր:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնավորապես նշել է. «Այս ծրագրով մենք փորձում ենք նոր մշակույթ ներդնել անասնապահության ոլորտում` ավանդականից անցնելով կենդանիների ինտենսիվ, անկապ բոքսային պահվածքի, ինչը թույլ կտա ապահովել բարձր մթերատվություն և որակյալ կաթի արտադրություն: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակում առաջին «խելացի» անասնաշենքը բացվել է հենց Շիրակի մարզում, որը համարվում է ցուրտ տարածաշրջան: Սրանով էլ կոտրվում է այն կարծրատիպը, որ նման պայմաններում թեթև կոնստրուկցիայով անասնաշենքերը կարող են անբարենպաստ լինել կենդանիների համար»:

Ընդգծելով, որ ծրագրի շրջանակում ֆերմերներն ազատ են շինանյութի ընտրության հարցում` Տիգրան Գաբրիելյանը միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ այս անասնաշենքն օրինակ կծառայի այլ ֆերմերների համար:

Անասնաշենքը կառուցվել է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի, Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ ֆինանսավորմամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Այն նախատեսված է 12 գլուխ կովի ազատ պահվածքի համար: Կից կառուցված է կթի սրահ ստացիոնար մեքենայական կթի համակարգով, որը հնարավորություն է տալիս միաժամանակ կթել 4 կով: Ներդրված համակարգը թույլ է տալիս առավել արդյունավետ կազմակերպել կթի գործընթացը` կրճատելով կթի համար պահանջվող աշխատուժն ու ծախսվող ժամանակահատվածը և ապահովելով կթի հիգիենան ու կենդանիների առողջությունը:

Անասնաշենքի օդի խոնավության, օդափոխության, լուսավորվածության և ջերմաստիճանի կառավարումն իրականացվում է սմարթ տեխնոլոգիաներով։ Ֆերմայի և կթի սրահի ներքին հագեցվածության պայմաններն ու կենդանիների համար հատկացված տարածքները համապատասխանում են միջազգային չափանիշների պահանջներին: Ֆերմայի նախագծման ընթացքում հաշվի են առնվել բոլոր նրբությունները՝ կենդանիները շուրջտարի ֆերմայում պահելու նպատակով: Հաշվի են առնվել նաև կովերի հարմարավետությունը երաշխավորող բոլոր պայմանները (մաքուր օդ, ջուր, լուսավորություն, առաստաղի բարձրություն), որոնք կնպաստեն կաթնատվության բարձրացմանը»,- ասված է հաղորդագրությունում: