Հայաստանի բնակչության 20%-ը բժշկի չի դիմում ֆինանսական պատճառներով․ ի՞նչ կփոխի առողջության ապահովագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.02.2026 | 18:43
ԱՄՆ-ում Բրիտանիայի նախկին դեսպանը լքել է Լեյբորիստական կուսակցությունը՝ Էփշտեյնի հետ ունեցած կապերի պատճառով
02.02.2026 | 18:29
Քննարկվել են ՀՀ-ԵՄ օրակարգի մի շարք հարցեր, կարևորել Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության 2-րդ մասի տրամադրումը
02.02.2026 | 18:20
Փետրվարի 1-ին Ուկրաինայի էներգետիկայի վրա «նպատակային հարձակումներ» չեն եղել․ Զելենսկի
02.02.2026 | 18:16
Քննարկվել են GRAWE ընկերության՝ Հայաստանի ապահովագրական շուկա մուտք գործելու հարցը
02.02.2026 | 18:09
«Կանանց ներկայացնում է որպես սեռական օբյեկտ»․ օգտատերերից մեկը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Սամվել Կարապետյանի որդու դեմ
02.02.2026 | 18:02
Իրանին հարվածելու որոշում կա․ Թրամփի խոսքը վկայում է այդ մասին․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 18:00
Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբի կմեկնեն // Քաղաքապետարանի պաշտոնյան հարցաքննվել է․ ԼՈՒՐԵՐ
02.02.2026 | 17:52
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Մաթիաս Գույոմարի հետ
02.02.2026 | 17:43
Ծաղկաձորում անցկացվել է ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 17:32
Իսրայելը բացել է Գազա-Եգիպտոս սահմանի «Ռաֆահ» անցակետը․ մարդիկ կարող են միայն ոտքով հատել այն
02.02.2026 | 17:24
Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը երկու «Գրեմմիի» է արժանացել
02.02.2026 | 17:13
Իրանի նախագահը հրամայել է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ
02.02.2026 | 17:02
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ փոխնախագահ Իշտվան Յակաբի հետ
02.02.2026 | 16:51
Իրանում ԵՄ դեսպանները երկրի ԱԳՆ են կանչվել՝ ԻՀՊԿ-ն ահաբեկչական ճանաչելու կապակցությամբ
02.02.2026 | 16:40
«Այնտրախտի» սկաուտները հետևել են Նաիր Թիկնիզյանի խաղին
Բոլորը

Հայաստանի բնակչության 20%-ը բժշկի չի դիմում ֆինանսական պատճառներով։ Սա հիմնավորումներից մեկն է Առողջապահության նախարարության այն նախագծի, որն արդեն մի քանի օր է՝ ակտիվ քննարկվում է համացանցում ու դրանից դուրս։ Նոր նախագծով առաջարկվում է Հայաստանում սահմանել առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով:

Դեռ շաբաթվա սկզբին՝ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ որոշ պարզաբանումներ տվեց․ «Նպատակը հետևյալն է․ ունենալ համապարփակ ծածկույթ ՀՀ ամբողջ ազգաբնակչության համար՝ այն բոլոր ծառայությունների, որոնք առաջացնում են աղետալի ծախսեր և կյանք են փրկում։ Դա այնքան մեծ ծածույթ կլինի, որ, կոպիտ ասած, տակը գրեթե ոչինչ չի մնա։  Մեր նկարագրած համակարգն այնքան լավն է, որ հավելյալ ծախսի կարիք, պրակտիկորեն, չի առաջանալու»։

Երեկ էլ, խորհրդարանական հանձնաժողովի բավականին լարված նիստից հետո, նախարարը նշեց․ «Մեր խնդիրը մտածելն է, որ այն քաղաքացիները, որոնք ապրում և աշխատում են Հայաստանում, ունենան ֆինանսական  պաշտպանվածություն։ Իհարկե, դա կբերի նաև որակի բարձրացման, ծառայությունների ծավալների ընդլայնման, բայց խնդիրը ֆինանսական պաշտպանվածությունն է։ Տոկոսն ընդամենը հաշվարկի արդյունք է, որը բխել է անհրաժեշտ գումարի պակասորդը լրացնելու նպատակից․ այսինքն՝ հաշվարկվել է 3 մլն մարդու համար ինչքան գումար է անհրաժեշտ, հանվել է այն գումարը, որը պետությունը արդեն տրամադրում է և որպես մնացած միջոցների աղբյուր, հաշվարկվել է աշխատող քաղաքացիների եկամուտից տոկոս»։

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանի կարծիքով՝ սխալ է ասել, թե պետությունը, հարկային համահարթեցման արդյունքում եկամտահարկը 23%-ի իջեցնելով, հիմա էլ նոր հարկի միջոցով է փորձում այդ գումարը հետ բերել. «Որևէ մեկը չի ուզում և հաստատ Կառավարությունում մարդիկ չեն ուզում ավել հարկատեսակ լինի, որովհետև բոլորս են վճարելու։ Մի տեղից տանենք, մյուս տեղից մի բան վերցնենք, այդ մոտեցումը չեմ ընդունում։ Շատ մեծ սպեկտոր վերցնող խնդիր է, որի հետ կապված շատ երկար քննարկումներ պետք  լինեն, որպեսզի հասկանան՝ ողջամտության սահմանը որտեղ է»։

Factor TV-ն փորձեց պարզել, թե առողջության հարկի վերաբերյալ ինչ տեսակետ ունեն ոլորտի մասնագետները։

Վիրաբույժ Մամիկոն Ավետյանի կարծիքով՝ նախագիծը լավն է, բայց, գուցե,  հավելյալ ռեսուրսների ներգրավման անհրաժեշտություն լինի։ Օրինակ՝ մատուցվող բժշկական ծառայությունների գնի բարձրացումը․ «Ես կարծում եմ, որ պետք է, միանշանակ պետք է, վերջը դա է, ամեն դեպքում, բայց դրա հետ մեկտեղ պետք է վերանայել սպասարկման արժեքները, հակառակ դեպքում՝ ավելի վատ արդյունք է լինելու»։

Առաջարկվող նախագծում բժշկական կոնկրետ ծառայություններ են ներառված։ Օրինակ՝ սիրտ-անոթային հիվանդությունների ու քաղցկեղային գոյացությունների վիրահատություն, վերակենդանացման միջոցառումներ, հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բուժօգնություն, հեմոդիալիզին և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող ծառայություններ, ծննդօգնություն։

Ըստ բժիշկ Ավետյանի, նորմալ է, որ առաջարկվող նախագիծը  չի ներառում բոլոր բժշկական ծառայությունները․ «Դե, իհարկե, էդպես միանգամից չի կարող ամբողջը լինել։ Պետք է փուլ առ փուլ անել։ Առհասարակ, բոլոր հիվանդությունները պետք է մտցնել, դա հաստատ, բայց որոշակի բաներ կան, որոնք չեն կարող լինել, աշխարհում ոչ մի տեղ չեն մտնում ապահովագրության մեջ»։

Բժշկական գիտությունների թեկնածու Արսեն Գրիգորյանի համոզմամբ՝ մեծ աղմուկ բարձրացնելու կարիք չկա․ եթե նախագիծն իրեն չարդարացնի, կփոխեն․ «Դա ընդհանուր մի հատ հարկ ա, պատկերացրե՛ք՝ եկամտահարկը ոչ թե 23% էր, այլ 30%։ Նորվեգիայում էլ 70% է ․ ի՞նչ կապ ունի։ Բժշկի համար տարբերություն չկա, ինքը հիվանդ է ունենալու, հիվանդին բուժելու է։ Մնացածը տեխնիկական հարցեր են։ Այսօր էս որոշումը կկայացնենք, չի արդարացնի, կփոխենք, հո քարի վրա չե՞նք տաշում, թղթի վրա ենք գրում, հետո կփոխենք, ինչ խնդիր կա»։

Վիրաբույժ Կարեն Պետրոսյանը նկատում է․ Հայաստանի սոցիալ-տնտեսական պայմաններում 6%-ի չափով հարկելը շատ է. «Որպես ծրագիր լավ ծրագիր է, բայց թե մեր երկրում որքանով է դա կիրառելի, մի քիչ հարցեր են առաջանում՝ ֆինանսական առումով։  6%-ը մի քիչ շատ է, առանց այն էլ մեր ժողովուրդը շատ ծախսեր ունի»։

Գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը նախագծին դեմ արտահայտվողներից է։ Ըստ նրա՝ առողջապահության նախարարի պնդումը, թե Հայաստանի բնակչության  համար  բժշկական ծառայությունները հասանելի դարձնելը պահանջում է ավելի շատ գումար, քան  պետությունը տրամադրում է, սխալ է. «Առաջին մեծ մինուսը, որ կա այս նախագծում, այն է, որ 100%-ով չի փոխհատուցում բոլոր առողջապահական ծախսերը։ Նախարարի ներկայացրած թվերը ոչ թե մոտավոր, այլ սարեր ու ձորեր հեռու են իրական թվերից։ Նոր փողեր հայթայթելու կարիք չկա։ Խնդիրը ոչ թե նոր ֆինանսի աղբյուր գտնելն է, այլ եղած ֆինանսական հոսքերը կառավարելն է։ Հիմա դու ասում ես՝ բերեք միանգամից ինձ տվեք 150 մլրդ դրամ, ես դա կառավարեմ։ Դու վատ կառավարիչ ես։ Խոսքս գնում է պետությանը, հիմա անձերն այստեղ էական չեն»։

Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նախագիծն այս պահին e-draft.am կայքում է։ Հանրային քննարկումը տևելու է մինչև դեկտեմբերի 9-ը։ Մինչ այդ՝ Factor.am-ը փորձել է պարզել՝  ինչ տեսակետ ունեն քաղաքացիները։

Ի դեպ, Factor.am-ը փորձեց հարցի շուրջ մեկնաբանություն ստանալ նաև առողջական ապահովագրություն իրականացնող մի քանի ապահովագրական ընկերությունից, որոնք, սակայն, չարձագանքեցին։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան