Հետևելով Հայաստանի ընտրություններին՝ երջանիկ էի տեսնել դրական առաջընթացը․ Անդրեա Վիկտորին

Լուրեր

23.07.2026 | 12:25
Նյու Յորքում ձերբակալել են Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահին
23.07.2026 | 12:16
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
23.07.2026 | 12:07
Իրավապահները գործողություն են իրականացնում «Առինջ մոլ»-ում․ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 12:00
Մ-1 և Մ-2 ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրումը կարող է արգելվել
23.07.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Վորոնեժում Wildberries-ի պահեստի և Ուլյանովսկում վառելիքաէներգետիկ համալիրի վրա
23.07.2026 | 11:41
Գրիզմանը գոլ է խփել MLS-ում նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 11:30
Զինծառայողի մահվան գործով երկու համածառայակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
23.07.2026 | 11:20
ԱՄՆ-ն Իրանին 12-րդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել․ Թեհրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավեր կանգնեցնելու մասին
23.07.2026 | 11:13
ՄԻՊ-ը բարձրացրել է Արեգնազ Մանուկյանի՝ դստեր հետ հաղորդակցության սահմանափակումը վերանայելու հարցը
23.07.2026 | 11:09
Անտառային փողոցում շինարարական աշխատանքները կասեցվել են․ կառուցապատողը կտուգանվի
23.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 10:53
Սևանա լճի 1215 քմ տարածքի կառուցապատման իրավունքը չեղարկվել է
23.07.2026 | 10:44
Ռուբիոն ու Լավրովը 35 րոպեանոց հանդիպում են անցկացրել Մանիլայում․ ինչ հարցեր են քննարկվել
23.07.2026 | 10:38
Շիրակում վարորդական գործնական քննությունների մեկնարկային կետը կտեղափոխվի
23.07.2026 | 10:26
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 23-ի դրությամբ
Բոլորը

«Ես մի երկրից եմ, որտեղ միշտ ստիպված էի լինում անընդհատ կառավարությանը համոզել, որ քաղհասարակությունը հավելյալ արժեք է և իրոք կարևոր է լսել նրանց։ Եթե ունես իշխանություն, որին ընդդիմանում ես և ասում, որ ինքը ժողովրդավար չէ, իրավունքի գերակայությունը չի պահպանում, քննադատում ես կոռուպցիան, շատ ավելի հեշտ է, քան երբ ունենաս կառավարություն, որը գնում է ճիշտ ուղղությամբ, բայց և միգուցե քաղհասարակության քննադատական ձայնի կարիքը չունի։ Երբ ես անցյալ տարի հետևում էի Հայաստանի ընտրություններին, իրոք, հպարտ էի, երջանիկ էի տեսել, որ այդպիսի դրական ընթացք կա, և քաղհասարակությունը ունեցել է լումա դրանում՝ առաջ քաշելով նախկին համակարգի հետ կապված մտահոգությունները»,- «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» միջոցառման ժամանակ ասաց Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը։

Նա ասաց, որ այսօր մեծ աշխատանք է կատարվում դատական համակարգի բարեփոխումների ուղղությամբ․ «Մենք լիովին կողմ ենք խտրականության բացառմանը, խոցելի խմբերի հարգմանը, դա նշանակում է, որ հանդուրժողականությունը տարածվի այն խմբերի վրա, որոնք ձեր նախընտրած ապրելակերպով չեն ապրում։ Դա անելիք է բոլորի համար, և միայն Հայաստանում չէ, որ այդ գործընթացը կա։ Երկու օր առաջ անցկացրեցինք ներառական մոդայի շոուն: Հուզիչ էր տեսնել, որ իսկապես բեմահարթակը տրամադրվեց հաշմանդամություն ունեցող անձանց, որ նրանց նկատմամբ հարգալից վերաբերմունք եղավ, և նրանք ներառված էին, ինչը նրանց հիմնական իրավունքներից է։ Մենք ձգտում ենք ներառական հասարակություն կառուցել»,- ասաց Եվրամիության դեսպանը։

Ռոբերտ Անանյան