ՊՎԾ-ից ստացված նյութերի հիման վրա քրգործ է հարուցվել՝ Ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից իրականացրած հանցագործության դեպքերի առթիվ. ՀՔԾ
Հասարակություն
28.11.2019 | 20:31ՀՀ պետական վերհսկողական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ` ոստիկանության կողմից տրանսպորտային ու այլ տեխնիկական միջոցների ձեռքբերման ու սպասարկման, տարբեր ծառայությունների և ապրանքների գնման ընթացակարգերի, մի շարք ընկերություններին տրամադրված դրամաշնորհների ու սուբսիդիաների ծախսման գործընթացներում պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական անփութություն կատարելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` հակամրցակցային գործունեություն իրականացնելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ: