Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին

Լուրեր

05.06.2026 | 09:55
Ռուբլին արժեզրկվում է․ արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 5-ի դրությամբ
05.06.2026 | 09:40
Արմեն Աշոտյանի մասնակցությամբ Բրյուսովի գույքի գործով 7 անձի ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ
05.06.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:57
Հայրս հրաշքով է փրկվել, Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում է եղել․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:53
Փաշինյան-Կարապետյան բանավեճ 300 հազար ադրբեջանցիների թեզը օրակարգ բերելու մասին․ ի՞նչ է նշված ԱՀԾ զեկույցում
05.06.2026 | 01:41
Մանդատները վա՞յր եք դնելու և ապալեգիտիմացնեք ԱԺ-ն, թե՞ մնալու եք․ Սպարտակ Կյուրեղյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:39
Փաշինյանի պնդումը Սամվել Կարապետյանի անձնագրի մասին․ ФСБ-ի մասին հիշատակումը խեղաթյուրված է
05.06.2026 | 01:33
ԵԱՀԿ մինսկի խումբը միշտ խաղացել է երկդիմի խաղ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:23
ՔՊ-ն ամենաշատ գումարն է ծախսել քարոզչության վրա․ Թաթոյանը ճիշտ է
05.06.2026 | 01:18
Բռնաբարեցիք ձեր 300.000 հազար ադրբեջանցիներով․ Լևոն Շիրինյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:14
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է
05.06.2026 | 01:13
Ես փակել եմ ԼՂ էջը, որ ձեր երեխաները ապրեն. Փաշինյանը` բանավեճի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:05
Ասել են` ուզում ենք գնանք՝ ՌԴ, զանգել եմ Պուտինին, օդանավն էլ տվել եմ, չեն գնացել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:59
Չափավորեք Ձեզ․ վեճ Արման Թաթոյանի և Արման Բաբաջանյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին:

«Արարատ Միրզոյանն արձանագրել է, որ Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են: Աժ նախագահը Դեյվիդ Մորանին տեղեկացրել է մեր երկրում ընթացող զարգացումների մասին՝ ընդգծելով, որ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն անշեղորեն ընթանում է ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով եւ հաստատակամ է՝ այս ամենը հասցնել տրամաբանական ավարտին՝ չշեղվելով այս ճանապարհից: Նա հավելել է, որ սա հավասարապես վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանության հարցերին, դատաիրավական բարեփոխումներին, ազատ մրցակցային շուկայի ստեղծմանը, անհրաժեշտ ներդրումային միջավայրի ստեղծմանը եւ մնացած բոլոր ուղղություններին: Խորհրդարանի խոսնակը նշել է, որ այս հարցում Հայաստանը ստանում է միջազգային բազմաթիվ գործընկերների համակրանքն ու աջակցությունը, այդ թվում՝ Միացյալ Թագավորության, ինչը մեծապես կարեւորում է: Նա առանձնացրել է նաեւ «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագիրը, որտեղ Շվեդիայի Թագավորության հետ միասին Հայաստանն ունի Միացյալ Թագավորության էական աջակցությունը եւ մասնակցությունը: Արարատ Միրզոյանը ՀՀ-Մեծ Բրիտանիա հարաբերությունների ողջ կոնտեքստում առանձնացրել է նաեւ միջխորհրդարանական հարաբերությունները, նաեւ կարեւորել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները կընթանան այս համաձայնագրի հունով՝ անկախ նրանից, թե ինչպես կզարգանան Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության հարաբերությունները: ԱԺ նախագահը կարեւորել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում Մեծ Բրիտանիայի հավասարակշռված դիրքորոշումը, եւս մեկ անգամ հավաստել է, որ Հայաստանի նոր իշխանությունները հավատարիմ են խաղաղ բանակցությունների գործընթացին եւ միայն այս ճանապարհով են տեսնում խնդրի լուծումը:

Դեյվիդ Մորանն իր հերթին կարեւորել է խորհրդարանական համագործակցությունը եւ բարեկամական խմբերի միջեւ սերտ աշխատանքը: Նա վստահեցրել է, որ ակտիվ կաշխատի նոր ծրագրերի ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ դրանք լավ արդյունք կտան: Նորանշանակ դիվանագետն իր պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցել Հայաստանին՝ դեմոկրատական բարեփոխումների բոլոր ուղղություններով»,- ասված է հաղորդագրությունում: