«Ո՞վ է ասել, որ գազի գինը կթանկանա, կարող է և չթանկանալ»․ Գևորգ Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
23.11.2024 | 12:34
ԱԺ պատգամավորներ կգործուղվեն Մոսկվա
23.11.2024 | 12:24
Իմ պատասխանը երկուշաբթի կհրապարակեմ. Հովիկ Աղազարյանը` մանդատը վայր դնելու մասին
23.11.2024 | 12:12
Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը
23.11.2024 | 11:55
Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն
23.11.2024 | 11:23
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 23-ի դրությամբ
23.11.2024 | 11:00
Հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151․ ՊԵԿ
23.11.2024 | 10:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.11.2024 | 10:19
Քյարամյանի մտերիմը` ՔԿ նախագահ. ո՞վ է Արթուր Պողոսյանը
23.11.2024 | 10:02
Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը

-Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ 2022 թ.-ից ներդնել առողջապահության համապարփակ ապահովագրության հայեցակարգ: Ըստ նախարարության ներկայացրած հայեցակարգի՝  նախատեսվում է Հայաստանում սահմանել առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6%-ի չափով։ Տեղյա՞կ եք տարածվող դժգոհություններին, որոնք հաստատ ավելի են աճելու։

-Իհարկե, ցանկացած օրենք կարող է ունենալ և՛ դժգոհողներ, և՛ շահառուներ, և՛ մարդիկ, որոնք կարող են ոգևորվել այդ օրենքից։ Ես կարծում եմ հիմա տեղի է ունենում շատ կարևոր բան, ինչի արդյունքում մենք նաև որոշում պիտի կայացնենք։ Այդ օրենքը ԱԺ-ում չէ։ Հետևաբար ես չեմ մեկնաբանի, քանի որ չեմ խորացել օրենքի մեջ, չեմ կարդացել ամբողջությամբ և չեմ վերլուծել։ Անգամ այն կառավարության հավանությանը չի արժանացել, այն ընդամենը նախագիծ է, որը դրված է e-draft-ում։ Եվ այն, ինչ հիմա տեղի է ունենում․․․ Ես երկու ձևի կարծիք էլ, օրինակ, իմ ֆեյսբուքյան ընկերների շրջանակում կարդացել եմ։ Մարդիկ, որոնք կարծում են, որ դա լավ գաղափար է, և մարդիկ, որոնք որ կարծում են, որ՝ ոչ այնքան։

-Անձամբ Դուք ի՞նչ կարծիքի եք գաղափարի մասին։

-Հիմա կասեմ։ Հետևաբար այն ինչ հիմա տեղի է ունենում, հենց դա է՝ հանրային քննարկում է։ Եվ շատ լավ է, որ հիմա այդպես է տեղի ունենում։ Որովհետև երբեմն լինում է այնպես, որ օրենքը դնում ես, գաղափարը ներկայացնում ես, առաջին ընթերցումն անցնում է, երկրորդ ընթերցումն անցնում է, և երբ մտնում է գործողության մեջ, դժգոհությունն սկսվում է։ Այդ ժամանակ դու ոչինչ չես էլ կարող անել։ Լավ է, որ և՛ դրական, և՛ բացասական կարծիքներ կան, որոնք պետք է հասկանալ։ Եվ ես երկու կողմից էլ՝ և՛ դրականի, և՛ բացասականի, տեսնում եմ որոշակի մտահոգություններ, որոնք անհրաժեշտ է քննարկել, քննարկել պետք է նույնիսկ դրական արձագանքները։ Իմ մոտեցումն այն է, որ պետք է գնալ առողջապահության պարտադիր ապահովագրության։ Թե ի՞նչ տեսքով՝ պետք է քննարկել։ Հիմա դա կլինի ամբողջությամբ պետական բյուջեի հաշվին, թե՝ մասամբ պետական բյուջեի հաշվին, դա կլինի 6 տոկոսի տեսքով, թե՝ ավելի ցածր տոկոսի տեսքով, կամավոր, թե՝ այլ կերպ, ժամանակի հարց է, եկեք այս պահին այդ օրենքի նախագծի մասին ես իմ կարծիքը չասեմ։

-Դժգոհողներն ասում են՝ որքանո՞վ է արդար, երբ պետությունը պարտադրում է աշխատող մարդուն վճարել չաշխատողի կամ փաստացի աշխատանք ունեցող, բայց ստվերում գործունեություն ծավալող քաղաքացիների փոխարեն։

-Պետք է ուսումնասիրել, սոցիալական արդարության հարց կա այնտեղ․․․ Հիմա նայած, թե ի՞նչ տեսանկյունից ենք նայում՝ լիբերալիզմի տեսանկյունից միգուցե ոչ այնքան արդար է, սոցիալական արդարության տեսանկյունից՝ արդար է, պետք է մոտեցումները համադրենք, թույլ տվեք այս պահին չմեկնաբանել։ Դա այդպես չի մտնի, զուգահեռ եկամտահարկը քայլ առ քայլ իջնում է։

-6 տոկոսը շատ չէ՞։

-Եկեք հանրային քննարկման փուլում ամփոփենք հանրության կարծիքը՝ դրական կամ բացասական, հանրության վերաբերմունքը բերենք մեկ ընդհանուր դաշտ, նոր խոսենք։

-Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ասում է, որ դուք տնտեսությունը զարգացնում եք նախկին իշխանությունների ներդրումների հաշվին։ Համաձա՞յն եք նրա հետ։

-Բացարձակ համաձայն չեմ։ Բազմաթիվ թվերով բազում առիթներ եմ ունեցել պնդելու, որ նախկինում տնտեսությունը, ցավոք սրտի, չի էլ զարգացել, ուր մնաց նախկին իշխանության ներդրումների հաշվին զարգանա։ Տեսեք, 2006 թվականին մենք ունեցել ենք 0,2 տոկոս տնտեսական աճ, հիմա 9 ամսվա կտրվածքով մենք ունենք 7,9 տոկոս տնտեսական աճ։ Այս 9 ամսվա ընթացքում մենք 100 մլն դոլարի կարգի մեր արտաքին տնտեսական պարտքը պակասեցրել ենք, որը կուտակվել է նախկին իշխանությունների օրոք։ Իրենք այդ 0,2 տոկոս տնտեսական աճի տարում ՀՆԱ-ի 7-8 տոկոսի չափով պարտք էին վերցրել՝ 850 միլիոն դոլար։ Ինչ-որ իմաստով, այո՛, նախկինների քայլերի հետևանքներն ենք մենք կրում։ Եթե դա նկատի ունի, համաձայն եմ։ Նախկինում տարին 850 միլիոն դոլար պարտք են վերցրել, հիմա այս իշխանություններն ու ժողովուրդը ստիպված են նրանց անարդյունավետ ծախսած պարտքը փակել։ Խոսել ներդրումների և տնտեսական աճի մասին, ուղղակի․․․ Ես էսպես ասեմ՝ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ Հայաստանն ավելի դանդաղ է զարգացել, քան՝ աշխարհի տնտեսությունը։ Հիմա Հայաստանը ավելի քան 2 անգամ ավելի արագ է զարգանում, քան՝ աշխարհի տնտեսությունը։ Հիմա սա ցուցանի՞շ է, թե՝ ոչ։

-Պարոն Պապոյան, այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ուղիղ չի պատասխանել այն հարցին, թե մյուս տարվա ապրիլից գազի գինը կբարձրանա՞, թե՝ ոչ։ Եթե բարձրանա, սոցիալական ի՞նչ միջոցառումներով եք թեթևացնելու ազդեցությունը։

-Այս պահին եկեք մի կարևոր արձանագրում անենք, որ թավշյա հեղափոխությունից հետո, ես չթաքցնեմ, շատ-շատերը նախկին իշխանությունների շրջանակներում գոնե հույս ունեին, որ գազի գինը կթանկանա, ժողովո՛ւրդ, դուք կտեսնեք, թե ում բերեցիք իշխանության։ Նախ՝ անցած տարվա դեկտեմբերին մեր սպառողների համար գազի գինը որևէ փոփոխության չենթարկվեց։ Դրան հաջորդեց հաջորդ փուլը՝ ահա հիմա տեսեք 2020-ի հունվարի 1-ից դա տեղի կունենա, տեսեք ձմեռն ինչ է լինելու։ Այստեղ էլ իրենց կանխատեսումները  հուրախություն մեր ժողովրդի, չիրականացան։ Գազի գինը մինչև ապրիլի 1-ը հստակ չի թանկանա։ Հիմա ապրիլի 1-ից հետոյի հետ կապված ընթանում են բանակցություններ։ Ո՞վ է ասում, որ կթանկանա, կարող է և չթանկանա։ Մեզ համար այս պահին շատ ավելի կարևոր է ահա թե ինչ՝ ավելի լավ է թանկանա 10 դոլարով, բայց մենք դա ֆիքսենք 10 տարվա համար, քան թե թանկանա 1 դոլարով, բայց՝ մեկ տարվա համար։ Որովհետև տնտեսության զարգացման, ներդրումների համար շատ կարևոր է, որ քաղաքացին երկարաժամկետ ժամանակահատվածում իմանա, թե ինչ է կատարվում գազի գնի հետ։ Եթե թանկացումը տեղի ունենա, ապա, բնականաբար, կառավարությունը, ԱԺ-ն կփորձեն այնպես անել, որ մեր քաղաքացիների վրա դա նվազագույնը էական ազդեցություն չունենա։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: