Չարենցավանի քաղաքային զբոսայգին համայնքին վերադարձնելու գործընթաց է մեկնարկել

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, 2005թ.-ին Չարենցավանի քաղաքային զբոսայգին վարձակալության պայմանագրով 25 տարի ժամկետով հանձնվել է «ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ-ԲՀ» ՍՊ ընկերությանը, որը պայմանագրով իրեն վերապահված պարտավորությունները չի կատարել, ինչի արդյունքում զբոսայգին մատնվել է անուշադրության և գտնվել է անբարեկարգ վիճակում:

«Կոտայքի մարզպետի հորդորով Չարենցավանի համայնքապետարանը դիմել է տնտեսվարողին՝ առաջարկելով վարձակալության պայմանագիրը լուծել, որից հետո համայնքապետարանը սեփական միջոցներով պատրաստակամություն է հայտնել բարեկարգել և լուսավորել զբոսայգին:

Տնտեսվարողը չի համաձայնել լուծել վարձակալության պայմանագիրը, ինչից հետո համայնքի ղեկավարը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վարձակալության պայմանագիրը լուծելու խնդրանքով:

Դատարանի կողմից որոշում է կայացվել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին»,- ասված է հաղորդագրությունում: