«Ինչո՞ւ պետք է ղազախն իր մեքենան ինձ հավասար պայմաններով մաքսազերծի». ավտոներկրողներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 10:53
Մեսիի դուբլը «Ինտեր Մայամիին» հաղթանակ է պարգևել գոլառատ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 10:50
«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են․ կան ձերբակալվածներ
14.05.2026 | 10:49
Թրամփ-Սի բանակցություններ Պեկինում. Չինաստանի ղեկավարը զգուշացրել է Թայվանի շուրջ հնարավոր հակամարտության մասին
14.05.2026 | 10:44
Դատախազությունը պահանջում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբորից բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա ու 236 մլն դրամ
14.05.2026 | 10:39
Վթարների պատճառով թիվ 5, 15, 31 երթուղիները սպասարկող ավտոբուսները ուշացումով կաշխատեն
14.05.2026 | 10:30
«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավը Աջափնյակում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 14-ի դրությամբ
14.05.2026 | 10:03
Հենրիխ Մխիթարյանը հերթական տիտղոսն է նվաճել «Ինտերի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
14.05.2026 | 09:53
ԿԳՄՍՆ-ում քննարկվել է ժամանակակից արվեստի և գրահրատարակչության 2027-2029 թթ. ծախսային ծրագիրը
14.05.2026 | 09:38
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրային սահմանափակումների վերացումը
14.05.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօրվա մաքսային քաղաքականության արդյունքում 4 մաքսատուն ստեղծվեց, Երևանը դուրս եկավ։ Այսօրվա ինտենստիվ հոսքին աջակցելու և պետական բյուջեի մուտքերն ավելացնելու փոխարեն, դանդաղում են։ Մենք ասում ենք՝ օգտագործեք բոլոր հնարավոր մաքսակետերի պոտենցիալը։ Պետք չի մարդկանց արհեստական տեղաշարժել։ Այս մասին այսօր՝ Պետեկամուտների կոմիտեի շենքի դիմաց ավտոներկրողների բողոքի ակցիայի ընթացքում նշեց ավտովարորդների շահերի պաշտպանության լիգայի փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանը։

«Նախ, չպետք է Նորագավիթի ավտոմաքսատունը փակեն, պետք է հնարավորություն տան, որ ավտոմաքսազերծումն առանց վին կոդի արվի, դրա համար մարդիկ չգնան հասնեն Գյումրի։ Այս մեքենաները Գյումրի տեղափոխել և վերադարձնելու համար շուրջ 20 մլն դրամ վառելիքի գերծախս է լինում։ Մենք բենզինի արտահանում չունենք, բայց մեր տնտեսվաորղներին, կարծես թե, բենզինի հավելյալ ծախսերի տակ են գցում։ Ընդ որում, մաքսատների բացման հետևանքով արդեն վթարի մի քանի դեպք կա։ Տնտեսվարող սուբյեկտների համար տարրական կոմունալ պայմաններ ապահովվա՞ծ են, ենթակառուցվածքներ կա՞ն։ Գնացել ենք Գյումրի և հետ եկել, ճանապարհին անվադողերի վերանորոգման ընդամենը 3-4 կետ է գործում։ Այսինքն՝ օրական 1000 տրանսպորտային միջոց տանում ենք Գյումրի և տալիս ենք այդ պայմանները»,- ասաց նա։

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն էլ առաջ քաշեց Գյումրու ավտոմաքսատանը՝ Հայաստանի քաղաքացիներին հավասար պայմաններով մաքսազերծում անող ղազախների հարցը․ «Գնում ես՝ նույն հերթի մեջ 100-ից 70-ի ղազախ է։ Մոտակա գյուղերից ղազախների վրա գրանցում են ծախում, ղազախն էլ ավտոմաքսատանը մեզ հավասար քյալլա ա տալիս, դեռ մի բան էլ ասում՝ իմ հերթն ա։ Գնանք Ղազախստան, տեսնենք՝ հայը կկարողանա՞ առանց հերթ հաց գնել։ Ինչո՞ւ չեն ասում՝ դու Ղազախստանի քաղաքացի ես, որտե՞ղ է սոցիալական քարտդ, դու այստեղ չես կարող մեքենա մաքսազերծել։ Ինչո՞ւ պետք է ղազախն իր մեքենան ինձ հավասար պայմաններով մաքսազերծի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան