Եթե Հայաստանը չպահեց հայոց լեզուն, ո՞վ պիտի պահի, ու դա պիտի արվի պետականորեն, հակառակ դեպքում անկախությունն անիմաստ է. Արա Պապյան

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Վերջերս Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևնան ասաց, որ երկու օտար լեզվի ուսուցումը շռայլություն է պետության համար. այս մասին այսօր հրավիրված «ՀՀ պետական լեզվաքաղաքականությունը. հայոց լեզվի մարտահրավերները և ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը» թեմայով ասուլիսին  ասաց  ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության բաժնի վարիչ Թամար Հայրապետյանը:

«Նա գտնում, է. որ իրենց մոտ՝ Ռուսաստանում, ռուսերեն լեզուն շատ վատ մակարդակի վրա է և իրենց աշակերտները լեզվին լավ չեն տիրապետում: Եթե իրենք գտնում են, որ 2-րդ օտար լեզուն շռայլություն է, մեր պարագայում մեր աշակերտին ավելի շատ օտար լեզու է պարտադրվում: Դրանք նույնպես խնդիրներ են»,- նկատեց  Հայրապետյանը:

Ասուլիսին հրավիրված մյուս բանախոս, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն էլ ասաց, որ սա , ըստ էության պետք է դիտարկել հայոց պետականության և ինքնիշխանության կրճատման ընդհանուր ծիրի մեջ:

«Եվրոպացիները սրան կոչում են սալյամիի քաղաքականություն, հայկական տարբերակով կարող ենք ասել բաստուրմայի քաղաքականություն: Այն է, եթբ շերտ առ շերտ քո ինքնիշխանությունը կտրվում փոքրացվում է: Աննկատ է ամեն անգամ, բայց, ի վերջո, տեսնում ես, որ ոչինչ չմնաց: Իսկապես սա չպիտի արվի մայրենիի հաշվին: Իսկ հաշվի առնելով, որ արդեն բյուջեով նախատեսված է կրթության և գիտության ֆինանսավորման կրճատում և կրճատելու են ամենթույլ օղակներից, ուրեմն դա մայրենի լեզուն է»,- ասաց նա:

Պապյանն ապա անդրադարձավ ԵՏՄ ու ԵՄ աշխատանքային լեզուներին՝ նշելով, որ եթե առաջինում միակ աշխատանքային լեզուն  ռուսերենն է, ապա ԵՄ-ում առնվազն տասը աշխատանքային լեզու կա, ու բոլոր փաստաթղթերը թարգմանվում են այդ լեզուներով: «ԵՏՄ-ում ինքնին արդեն դրդելու են, պարտադրելու են ռուսերենի իմացությունը»,- ասաց նա ընդգծելով, որ որոշ ժամանակ անց Հայաստանում լավ աշխատանքի համար ռուսերենի իմացությունը պարտադիր է լինելու:

«Եթե Հայաստանը չպահեց հայոց լեզուն, ո՞վ պիտի դա անի: Ու դա պիտի արվի պետականորեն , հակառակ դեպքում անկախությունն անիմաստ է»,- ասաց բանախոսը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: