Դատավոր Դավիթ Բալայանի գործողություններին իրավական գնահատական պետք է տրվի․ Արա Ղարագյոզյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Սա աբսուրդ դատական ակտ էր, դատավորի գործողություններին պետք է իրավական գնահատական տալ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակից Արմեն Հովհաննիսյանի կողմից կալանավորին՝ Արմեն Աղաջանյանին խոշտանգելու և պաշտոնեական փաստաթղթեր կեղծելու գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը։

«Նույն Բարձրագույն դատական խորհուրդը պետք է արձագանքի սրան։ Սա պարզապես չէր կարող լինել, որ նման դաժանությամբ անձին խոշտանգեին, և այսօր ամբաստանյալը լիազորությունների անցման և փաստաթղթերի կեղծելու համար մեղավոր ճանաչվեր և համաներմամբ ազատ արձակվեր։ Կարելի է ասել, որ 10-20 տարի առաջ էին նման դատական ակտեր կայացվում։ 20 տարի առաջ տեղի ունեցող անպատժելիությունից մեր դատական համակարգում ոչ մի բան չի փոխվել»,- նկատեց Արա Ղարագյոզյանը։

Հիշեցնենք, որ 30-ամյա Արմեն Աղաջանյանը մեղադրվում էր մեքենաների առք ու վաճառքի ու գումար չտալու մեջ։ «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո նա ենթարկվել է խոշտանգման, իսկ 4 ամիս հետո նրա մարմինը գտել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» լոգարանում կախված։ Իրավահաջորդները պնդում են, որ նա ինքնասպանություն չի գործել, այլ Աղաջանյանին սպանել են։

Երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ քննվող «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակից Արմեն Հովհաննիսյանի կողմից կալանավորին խոշտանգելու և պաշտոնեական փաստաթղթեր կեղծելու գործով հրապարակվեց որոշում։

Դատավորը խոշտանգում կատարելու մեջ մեղադրվող ամբաստանյալին ճանաչեց անմեղ, մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնական դիրքի չարաշահման և 314 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական կեղծիք կատարելու համար։ Վերջին 2 հոդվածների վրա կիրառված է համաներում, ուստի ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանն ազատ արձակվեց նիստերի դահլիճից։

Մանրամասները՝ տեսանյութում։