Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատից կեղտաջրերի արտահոսքի հարցով աշխատանքներ են տարվում․ Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է Tehran Times-ի «Հայաստանն աղտոտում է Արաքս գետը» հոդվածը

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

Հայաստանն ավելի պատասխանատու կերպով պետք է մոտենա Արաքս գետի աղտոտման հարցին։ Իրանական The Tehran Times-ն օրերս  նման վերնագրով հոդված էր հրապարակել։

Հոդվածում մասնավորապես նշվում է․ «Իրանի համար գյուղատնտեսական ու զբոսաշրջային լուրջ նշանակություն ունեցող Արաքս գետում առողջության համար վտանգավոր ծանր մետաղներ կան։ Իրանցի փորձագետներն ու պաշտոնյաները պնդում են, որ գետում ծանր մետաղների պարունակությունը հասել է առողջության համար վտանգավոր չափերի: Արաքս գետի ջուրը պարբերաբար ուսումնասիրվում է Իրանի տարբեր գիտահետազոտական կազմակերություններում, որոնցից են Թավրիզի համալսարանը, Բժշկական գիտությունների համալսարանը և Իրանի գյուղատնտեսության նախարարության հետազոտական կենտրոնը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ գետի ջրի բաղադրությունում ալյումինի, երկաթի և պղնձի պարունակությունը շուրջ տասն անգամ գերազանցում է անվտանգության ընդունելի նորմը։ Պղինձն ու մոլիբդենը գետ են լցվում Հայաստանի տարածքից»։

Հոդվածի մեջ նաև ասվում է, որ հայկական կողմը խոստացել է վերացնել ծանր մետաղների արտահոսքն Արաքս գետ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում:

Հարցի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով Factor.am-ը դիմեց ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն, որտեղից տեղեկացրին, որ 2005 թվականին ստեղծվել և առ այսօր գործում է հայ և իրանական փորձագետների համապատասխան աշխատանքային խումբ, որի գործունեությունը նպատակաուղղված է Արաքս գետի ջրի որակի հսկմանն ու պահպանմանը:

«Արաքս գետի հայ-իրանական համատեղ մոնիթորինգային աշխատանքների շրջանակում դիտարկումներ կատարվում են Արաքս գետի 8 (ՀՀ-ում և ԻԻՀ-ում 4-ական նմուշառման կետեր), Մեղրիգետ և Կարճևան գետերի մեկական նմուշառման կետերում: Ուսումնասիրությունները կատարվում են պարբերաբար երկու տարբերակով՝ ԻԻՀ-ի հետ համատեղ նմուշառում (միաժամանակ և´ հայկական, և´ իրանական ափերից) ու միաժամանակյա (յուրաքանչյուր կողմը իր ափից միևնույն օրը): Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատից կեղտաջրերի արտահոսքի խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։ Այս պահին կոմբինատի 3 պոչամբարներից 2-ում արդեն իսկ տեղադրված է կեղտաջրերի փակ շրջանառու համակարգ, իսկ թիվ 1 պոչամբարում վերը նշված համակարգի տեղադրման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, ինչի շահագործումից հետո հնարավոր կլինի նվազագույնի հասցնել Արաքս գետի աղտոտվածությունը: Համաձայն 2018 թվականին Երևանում կայացած հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրության 3․2․1 կետի՝ N 1 պոչամբարի վերակառուցման աշխատանքները կավարտվեն 2021 թվականի 2-րդ կիսամյակում: Այդ աշխատանքների կատարման վերաբերյալ պարտավորությունը ամրագրված է նաև Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին 2018թ.-ի օգոստոսի 10-ին տրված ջրօգտագործման թույլտվության, «Անբաժանելի մաս հանդիսացող լրացուցիչ պայմաններ»-ի 4-րդ կետում)»,- ասվում է Շրջակա միջավայրի նախարարության տրամադրած տեղեկատվության մեջ։

Նախարարությունից վստահեցնում են, որ խնդրին լուծում տալու նպատակով ամենօրյա ռեժիմով իրականացվում են օրենքով սահմանված բոլոր գործառույթները՝ զուգահեռաբար աշխատելով իրանական կողմի և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հետ՝ իրականացնելով ջրի հավանական աղտոտման ռիսկերն իրավական գործիքակազմով վերահսկելու ուղղությամբ։

Բացի այդ, ըստ նախարարության տրամադրած տվյալների՝ նոյեմբերի 19-22-ին Իրանի Թավրիզ քաղաքում կայացել է Արաքս գետի աղտոտվածության ուսումնասիրման հայ-իրանական աշխատանքային խմբի 24-րդ նիստը։

Նելլի Մելքոնյան