Դիմակավորված երեք անձինք մուտք են գործել բնակարան, սպառնալով կնոջից հափշտակել են ոսկյա զարդեր, կենսաթոշակի բանկային քարտ և կենցաղային իրեր. ՀՀ ոստիկանություն

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 19-ին, ժամը 01:45-ին, ոստիկանության Ապարանի բաժին Արագած գյուղի մի բնակչուհուց ահազանգ էր ստացվել, որ երեք անձինք մահակներով մտել են իր տուն, կապկպել են իրեն, պահանջել գումար և ոսկեղեն, այնուհետև վերցնելով բանկային քարտերը՝ հեռացել են:

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նոյեմբերի 18-ին, ժամը 23.30-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում, դիմակավորված երեք անհայտ անձինք մուտք են գործել հիշյալ կնոջ բնակարան, սպառնալով նրանից հափշտակել են 80.000 դրամ, ոսկյա զարդեր, կենսաթոշակի բանկային քարտ և կենցաղային իրեր:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով, նոյեմբերի 26-ին Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններից ոստիկանության Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 4 անձ, որոնք ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ հարցաքննության:

Նրանցից երեքը ձերբակալվել են, մեկը բաց է թողնվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: