Էրդողանն անդրադարձել է ռուսական S-400 համակարգերի և ՆԱՏՕ-ի խնդիրներին

Լուրեր

27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կատարից Թուրքիա վերադառնալիս օդանավում պատասխանել է լրագրողների հարցերին: Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե ինչ լուծում կարող է գտնվել թուրք-ամերիկյան հարաբերություններում S-400 համակարգերի պատճառով առաջացած ճգնաժամում: Լրագրողը միաժամանակ նկատել է տվել, որ օրերս ամերիկացի մի պաշտոնյա հայտարարել է, որ S-400 համակարգերը չպիտի օգտագործվեն և Թուրքիան տեղյակ է այդ մասին. գրում է ermenihaber-ը:

Ի պատասխան Էրդողանն ասել է, որ այդ համակարգերի օգտագործել-չօգտագործելը չի կարող լինել քննարկման առարկա:

«Գործընթացը տևելու է մինչև ապրիլ: Մեր պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունները միասին կիրականացնեն այդ աշխատանքները: Պետք է տեսնենք, թե այդ աշխատանքի ավարտին ինչպիսի արդյունքներ կունենանք: Խնդիրը պրն Թրամփի հետ էլ կապված չէ: Սա ՆԱՏՕ-ի հետ կապված հարց է: Համակարգերի օգտագործել-չօգտագործելը չի քննարկվում»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը նաև նշել է, որ այդ հարցը լուծելու ուղղությամբ քայլեր պիտի արվեն ՆԱՏՕ-ի կանոնադրության շրջանակներում:

«Այդ հարցով աշխատանքներ սկսելու որոշումն այդ օրվա մեր հանդիպման ամենաօգտակար մասն էր: Պրն Թրամփն էլ՝ «Դուք աշխատանքը սկսեք, տեսնենք, թե ինչ արդյունք կլինի» ուղերձը հղեց»,- պատմել է Էրդողանը: