Ամերիկացի սենատոր. «Էրդողանը ծաղրում է Թրամփին, ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին»

Լուրեր

29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
Բոլորը

Երկու տարի առաջ Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքված մոտ 2.5 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական գործարքի իրականացումն ուղեկցվում է սկանդալներով: Թուրքիա մատակարարված ռուսական S-400 ՀՕՊ համակարգերն այժմ Անկարայում փորձարկման փուլում են. գրում է ermenihaber-ը:

Թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը խորացնող ռուսական արտադրության S-400-ների թեմայի վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլլենը Twitter-ում գրառում է կատարել:

«Վաշինգտոն կատարած այցից 2 շաբաթ անց Էրդողանը ծաղրում է Թրամփին, ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին և S-400-ների հարցում մեկ այլ կարմիր գիծ է հատում: Ներկայիս օրենքները պահանջում են, որ Թրամփը պատժամիջոց կիրառի: Իսկ Պոմպեոն (ԱՄՆ պետքարտուղար) պետք է ճնշումներ գործադրի Թուրքիայի վրա «անվտանգության գոտու» խախտումների և քրդերի դեմ իրականացրած վերջին հարձակումների պատճառով»:

Հիշեցնենք, որ Հոլլենն ամերիկացի այն սենատորներից է, որը քննադատել է Թուրքիային Սիրիայում «խաղաղության ակունք» ռազմագործողությունը և պատժամիջոցների նախագիծ պատրաստել: