Հունվար-հոկտեմբեր ամիսներին Արցախ է այցելել 40 հազարից ավելի զբոսաշրջիկ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ընկած ժամանակահատվածում Արցախ է այցելել 40 հազար 97 օտարերկրյա զբոսաշրջիկ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը և ավելացրել, որ Արցախ այցելած օտարերկրյա զբոսաշրջիկներից 19 հազար 568-ը եղել են ԱՊՀ երկրներից, 20 հազար 529-ը` այլ երկրներից(ԱՄՆ, Իտալիա, Ֆրանսիա)` գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը (27 հազար 89) 13 հազար 8 -ով կամ 48% -ով:
«Հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվն աճել է 28-ով` կազմելով 91 օբյեկտ՝ 1940 մահճակալ-տեղով։ Վերջին 10 տարիների ընթացքում ՀՏՕ-ների թիվն աճել է 5.3 անգամ՝ 17-ից հասնելով 91-ի: Արցախում գործում է 10 զբոսաշրջային օպերատոր և 1 զբոսաշրջային գործակալ»,- նշել է Ա. Գրիգորյանը:
Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ հունվար-հոկտեմբեր ամիսներին ‹‹Տիգրանակերտ›› պետական պատմամշակութային արգելոցն ունեցել է 14 հազար 559 այցելու, որը զիջում է 2018 թ.-ի ցուցանիշին (16 հազար 690) 13% -ով: Հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում 1056 զբոսաշրջիկ դիմել է Ստեփանակերտի և Շուշիի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ (համապատասխանաբար 783 և 273):
«Ազգային վիճակագրական ծառայության կողմից անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ այցելած զբոսաշրջիկների` Արցախն ընտրելու տեղեկատվական աղբյուրները եղել են հարազատները (41.2%), նախկին այցելությունները (24.9 %), համացանցը (11.4%), իսկ Արցախն ընտրելու հիմնական պատճառները` գեղատեսիլ բնությունը (31.1%), պատմամշակութային արժեքները (29.6%), մասնագիտական այցերը ( 9.1%), այլ (22.7 %)»,- ավելացրել է Ա. Գրիգորյանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -42-: