Այսպիսով՝ երիտասարդ գիտնական հասկացությունը մեջտեղից դուրս է գալիս․ Արամ Սիմոնյան

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

«Մենք կողմ ենք տարկետման իրավունքի վերացմանը, կամ ավելի ճիշտ` ստույգ դարձնելուն»,- այսօր Աժ-ում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց ԵՊՀ ռեկտոր, ռեկտորների խորհրդի նախագահ Արամ Սիմոնյանը:

Նա, սակայն, անդրադառնալով բակալավրիատի ուսանողների` առաջին կիսամյակը չավարտած` բանակ զորակոչվելու հարցին, նշեց. «Մեր բոլորի` բուհերի խնդրանքն է եղել, որպեսզի հնարավորություն տրվի առաջին կուրսեցի ուսանողներին ավարտելու առաջին կիսամյակը և նոր զորակոչվելու: Դա կապված է ժամանակի խնայողության հետ: Բակալավրիատը չորս տարի է, դրանից հետո երկու տարի երիտասարդը ծառայում է բանակում, հետո վերադառնում` երկու տարի շարունակում է ուսումը մագիստրատուրայում: Դրանից հետո էլ` երեք տարի գնում է ասպիրանտուրա, և արդեն 30 տարեկան դարձած` նոր միայն նա կարող է որպես գիտությունների թեկնածու մուտք գործել գիտություն: Սա բավականին մեծ տարիք է արդեն, և երիտասարդ գիտնական հասկացությունը, կարծես թե, մեջտեղից արդեն դուրս է գալիս»,- ընդգծեց Սիմոնյանը: