Դատախազը մեկնաբանում է, թե ինչու է նախկինում ասել, որ հիմքեր չկան Քոչարյանին հարցաքննելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քոչարյանին հարցաքննելու համար դատախազ Կարեն Բիշարյանը դատարանում անդրադարձավ իրեն ներկայացված բացարկի միջնորդությանը։

Որպես միջնորդության հիմք պաշտպանական կողմը նշել էր Բիշարյանի նախկինում արված այն հայտարարությունը, թե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հիմքեր չկան։

Պաշտպանական կողմն ասում էր, որ «ամիսներ անց, քաղաքական փոփոխություններից հետո արդեն Բիշարյանը մեղադրանք է պաշտպանում»։

Բիշարյանն ասաց, այն ժամանակ, երբ ԱԺ-ում նման հայտարարություն է արել, քննարկվել է Մարտի 1-ի զոհերի հարցը, ինքը տեսակետ է հայտնել բացառապես այդ պահին ունեցած փաստական տվյալների վրա հիմնվելով։

Նա նշեց, որ տարբեր դիրքորոշումներ ունենալը չի խոսում կողմնակալության մասին: «Իմ խոսքը բառացի մեջ չբերվեց, ես ոչ թե ասել եմ, որ չկա քրեական հետապնդում հարուցելու հիմք, որպես վկա հարցաքննելու անհրաժեշտություն, այլ ասել եմ, որ որևէ անձի հարցաքննելը չի կարող լինել ինքնանպատակ։ Որպես վկա ներգրավելու համար պետք է լինի հիմք։ Ես երբեք չէի ասի՝ չկա հիմքեր հարցաքննելու: Ինձ հայտնված բացարկն անհիմն է և ենթակա է մերժման»,- ասաց դատախազը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան