Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակութային գործիչների և հայկական մի շարք դպրոցների ղեկավարների հետ

Լուրեր

02.07.2026 | 18:32
Արտահանումը խթանող գործակալություն կստեղծենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 18:26
Դամասկոսի կենտրոնում սրճարանում պայթյուն է տեղի ունեցել․ զոհեր կան
02.07.2026 | 18:18
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
02.07.2026 | 18:10
ԵՀ նախագահը մեկնեց Երևանից // Պետական գաղտնիքի հրապարակման գործով գնդապետ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 18:00
Վճռականորեն ասում եմ` երկաթուղին ՀՀ սեփականությունն է և պետք է ծառայի մեր շահերին. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:51
ՌԴ-ից երկու ռուֆերներ բարձրացել են Նյու Յորքի Empire State Building-ի վրա և այնտեղ նշանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:43
Հաստատվել է ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը
02.07.2026 | 17:34
Արմեն Մուրադյանը նշանակվեց բժշկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:23
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 17:15
Ղրղզստանը հարևան երկրներից վառելիք է խնդրում․ երկիրը բենզինի 90%-ը ստանում է Ռուսաստանից
02.07.2026 | 17:07
Արմեն Գրիգորյանը Եվրահանձնաժողովի խորհրդականի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հարցերը
02.07.2026 | 16:56
Ինչ-որ մի տեղում բեռնատարները կանգնել են նաև լեզվական խնդիրների պատճառով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:44
Զրկված վարորդները հուլիսի 6-ից կարող են դիմել նոր վկայականները վերցնելու համար. նախարարը մանրամասներ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:32
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալությունից
02.07.2026 | 16:20
Կալլասը խոստանում է ԵՄ նոր պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ՝ Կիևին ռուսական հարվածներից հետո
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հրավերով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գտնվում է Փարիզում՝ մասնակցելու ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին:

«Մինչ այդ նախարարը հանդիպել է մշակույթի ոլորտում մեծ ավանդ ունեցող մասնագետների՝ թանգարանագետ Հարություն Բեզջյանին, կինոարտադրող Կորյուն Ափրիկյանին, դերասան, թատերագիր, սցենարիստ Սիմոն Աբգարյանին,  դերասան,  կինոբեմադրիչ Սերժ Ավետիքյանին,  կինոարտադրող, Սեզար մրցանակաբաշխության համակարգող Ալեն Թերզյանին, ցեղասպանագետ, Ցեղասպանության ինստիտուտի խորհրդի նախագահ Ռայմոնդ Գևորգյանին, ինչպես նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանին և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Լևոն Ամիրջանյանին:

«Տպավորված եմ մեր հայրենակիցների ձեռքբերումներով ու գիտելիքներով և շնորհակալ եմ նրանց պատրաստակամության համար՝ աջակցելու մեր մշակույթի զարգացմանը: Հանդիպումը շատ արդյունավետ էր, և անպայման լինելու են համատեղ նախագծեր»,-իր տպավորություններով կիսվել է Արայիկ Հարությունյանը:

Ֆրանսիայում ՀՀ դեսպանատանը նախարարը նաև քննարկում է ունեցել Ֆրանսիայում հայկական մի շարք դպրոցների ղեկավարների հետ: «Գործընկերների հետ անդրադարձել ենք Փարիզյան շրջանում, Լիոնում գործող դպրոցներում առկա խնդիրներին, Վալանսում կառուցվող հայկական նոր դպրոցի կառուցմանը: Ներկայացրել եմ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները, պատասխանել մեր հայրենակիցների հարցերին»,-նշել է Արայիկ Հարությունյանը»,- ասված է հաղորդագրությունում: