Նոր Հայաստանն առանց հին իրավական համակարգի. «Ռեստարտի» ակցիան Ոստիկանության դիմաց. ՈՒՂԻՂ

Լուրեր

07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
Բոլորը

Մեր արշավի ընթացքում հանդիպումներ ենք ունենալու պատասխանատու մարմինների հետ և փորձելու ենք մի քանի «բացահայտում» անել այն մասին, թե ինչպես է ստացվել, որ հեղափոխություն է տեղի ունեցել, բայց այն մուտք չի գործել իրավապահ համակարգ։ Մենք նախատեսում ենք նաև այցելել օրենսդիր և գործադիր մարմիններ։

Այս մասին այսօր՝ Ոստիկանության շենքի դիմաց կազմակերպած ակցիայի ընթացքում նշեց «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանը։

«Ցանկանում ենք հանդիպել ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ։ Որոշ հարցադրումներ ունենք՝ հետհեղափոխական Ոստիկանության գործունեության և դեռ սպասվող բարեփոխումների վերաբերյալ։ Այստեղ գալու նպատակը երկխոսությունն է։ Կարծում ենք՝ հիմա այն իրավիճակն է, որ Ոստիկանությունը ոչ թե ծառայում է իշխանությունը պաշտպանելու, այլ քաղաքացիներին պաշտպանելու ուղղությամբ։ Մեր առաջին նախապայմանն այն է, որ հանդիպումը լինի բաց և նկարահանվի»,- ասաց Ավագյանը։

Ոստիկանության աշխատակիցները «Ռեստարտ»-ի անդամներին հայտնեցին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը տվյալ պահին գտնվում է Ազգային ժողովում՝ ՄԻՊ 15-ամյակին նվիրված միջոցառմանը, և դրա ավարտից հետո միայն հնարավոր կլինի պարզել՝ կկարողանա՞ հանդիպել նրանց, թե ոչ։

«Ռեստարտ»-ի անդամները նշեցին, որ պատրաստվում են Ոստիկանության շենքի դիմաց սպասել ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին։

Ավելի ուշ՝ «Ռեստարտ»-ից Factor.am-ին տեղեկացրին, որ ոստիկանապետը համաձայնել է հանդիպել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան