ՄԻՊ-ի առջև չեն կարող լինել քաղաքական խոչընդոտներ. Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
Բոլորը

Ի սկզբանե ստեղծված լինելով որպես որևէ մարմնից ու ազդեցությունից անկախ հաստատություն, այս տարիների ընթացքում Օմբուդսմենի ինստիտուտը հասցրել է երկար ճանապարհ անցնել և կայանալ։ Այնուամենայնիվ, ցավալիորեն, ինչպես բազմաթիվ այլ ինստիտուտներ ու մեխանիզմներ Հայաստանում, վերջին 2 տասնամյակից ավել ընկած ժամանակահատվածում, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, նրա գրասենյակն իր կայացման ճանապարհին հաճախ հանդիպել է քաղաքական մեծ խոչընդոտների, որոնք թույլ չեն տվել ամբողջությամբ իրականացնել Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված լիազորությունները, և սա տեղի է ունեցել իրական ժողովրդավարական հասարակություն կայացնելու քաղաքական կամքի բացակայության պատճառով։ Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ կայացած միջազգային համաժողովի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«2018 թվականից ի վեր, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոտքի կանգնեցին պաշտպանելու իրենց իրավունքներն ու ազատությունները, ՀՀ-ում ստեղծված են լավագույն պայմաններն Օմբուդսմենի ինստիտուտի աշխատանքների համար։ Եվ սա ամենևին ոչ նրա համար, որ այդպես ընդունված է առաջադեմ երկրներում, և մենք ցանկանում ենք մեր նկարագրի այդ տողի դիմաց դրական նշան դնել, այլ վստահաբար, որովհետև մարդու իրավունքները, նրանց պաշտպանությունը, մարդու ազատությունները, բոլոր այլ ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները մեր արժեքային համակարգի հիմնաքարն են։ Որպես Հայաստանի օրենսդիրի ղեկավար՝ այսօր ուզում եմ վերահաստատել, որ այս ինստիտուտի առջև չկան ու չեն կարող լինել քաղաքական խոչընդոտներ»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։