Վրաստանի ընդդիմությունը չի նահանջում. բողոքի ակցիաները շարունակվում են

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Վրաստանի քաղաքացիական ակտիվիստներն ու ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները պատրաստվում են շարունակել ակցիաները և կրկին նախատեսում են արգելափակել խորհրդարանի մուտքերը. փոխանցում է aliq.ge-ն:

«Ինչ ուզում են անեն, ջրցան մեքենա կիրառեն, թե այլ կերպ գործեն: Մեր բողոքը շարունակվում է և կշարունակվի մինչև վերջ: Միթե սա երկրի կառավարում է, երբ աշխատանքի գնալու համար հարկավոր է լինում ոստիկանության պետերի, հատուկ ստորաբաժանումների օգտագործում ընդամենը 20 մետր ճանապարհը մաքրելու համար: Մենք հետ չենք կանգնելու, պայքարում ենք ընտրությունների համար, որոնք գողացել է Բիձինա Իվանիշվիլին», — հայտարարել է ընդդիմադիր պատգամավորներից Էլենե Խոշտարիան:

Հատկանշական է, որ այսօր ժամը 12:00-ին նախատեսվում է խորհրդարանում լիագումար նիստ անցկացնել: Ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտել են նիստը: Այս պահին գրեթե բոլոր պատգամավորները խորհրդարանի շենքի մոտ են և չեն պատրաստվում այսօր մտնել խորհրդարան:

Հիշեցնենք, նոյեմբերի 26-ի լուսաբացին ոստիկանական ուժերը հատուկ ուժ կիրառելով ցրեցին խորհրդարանի մուտքերն արգելափակած ցուցարարներին: