«Թրամփն անսպասելի մարդ է, և հենց նրա օրոք կարելի է Ցեղասպանությունը ճանաչել տալ»․ Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Թրամփը չմիջամտեց, դրա համար էլ Ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունվեց։ Թրամփն անսպասելի մարդ է, և հենց նրա օրոք կարելի է Ցեղասպանությունը ճանաչել տալ։ Այս մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա երկրորդ անգամ վետո դնելուն։

«Այն, որ Սենատը բանաձևն ընդունեց, իրոք պատմական իրադարձություն էր։ Դա նշանակում է, որ ԱՄՆ ժողովուրդը ճանաչեց այդ փաստը և վերջ։ Դա շատ կարևոր էր մեզ համար։ Նախկինում էլ Կոնգրեսի ներքին՝ Ներկայացուցիչների պալատը պատրաստ էր, բայց նախկին նախագահները միշտ միջամտում էին գործընթացին, ասում էին՝ Թուրքիան կնեղանա, դա մեր անվտանգությունն է»,- բացատրեց քաղաքագետը:

Գրիգորյանի կարծիքով՝ Թուրքիան նորից իր խորամանկություններն է առաջ բերել։ «Հիմա սենատորները, նաև նրանք, ովքեր կողմ ենք բանաձևին, որոշեցին մի փոքր դանդաղեցնել գործընթացը, որպեսզի տեսնեն՝ Թուրքիան ինչ է անում։ Սենատով Ցեղասպանության ճանաչումը կապված է Թուրքիայի խաղերի հետ։ Կասկած չունեմ, որ այդ խաղերի մասին ամերիկացիները մոտ ժամանակներս նորից ապացույցներ կստանան և Սենատն էլ կընդունի։ Մենք պետք է հասկանանք, որ Կոնգրեսի որոշումը վերջնական է և ցույց է տալիս, որ ԱՄՆ ժողովուրդը ճանաչում է Ցեղասպանությունը»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։

Խոսելով Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացից, քաղաքագետը նշեց․ «Մտավախություններ չունեմ։ Ես չեմ լսել, թե որևէ երկիր նույնիսկ փոքր դիտողություն կամ վերապահում ունենա։ Եթե լինեին դիտողություններ կամ անհամաձայնություններ, ապա համաձայնագիրն առայժմ չվավերացրած երկրները կասեին։ Գործընթացային հարցեր կան, որոնք զուտ տեխնիկական են։ Մեր դիվանագիտությունը պետք է ակտիվացնենք և ԵՄ խաղի կանոնների մասին մի կարևոր բան իմանանք․ Հայաստանի անցած տարվա վավերացումից հետո ոչ մի խոչընդոտ չկա։ Օրենքն այդպես է․ ում հետ ԵՄ-ն պայմանագիր կնքեց, երբ վավերացնում է, դա ավտոմատ բերում է 80% իրականացման իրավունքի։ Այդ մասով խոչընդոտ չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան