«Վանեցյանը քաղաքականապես որբ է. հարցն այն է, թե ում և ինչքանով կծախվի». Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 23:30
Պորտուգալիայում քահանաների կողմից սեռական բռնության զոհերին ավելի քան 1,6 միլիոն եվրո փոխհատուցում է հատկացվել
27.03.2026 | 23:30
Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանը ձերբակալվել է
27.03.2026 | 23:14
Իսպանիայում 25-ամյա աղջիկը էվթանազիայի է ենթարկվել. նա երկու տարի պայքարել է ընտանիքի դեմ՝ մահանալու իրավունքի համար
27.03.2026 | 23:11
Էդուարդ Սպերցյանը կարող է բաց թողնել Բելառուսի հավաքականի դեմ հանդիպումը
27.03.2026 | 23:00
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց խմբի առաջատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:52
Սողանք Կապան քաղաքում․ տուժածներ չկան
27.03.2026 | 22:50
TOON EXPO-ն մեկնարկել է․ անշարժ գույքի շուկան մեկ հարթակում երեք օր՝ Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:44
Ադրբեջանի ընդդիմության բանտարկված առաջնորդի որդին ԱՄՆ Պետդեպում քննարկել է քաղբանտարկյալների հարցը 
27.03.2026 | 22:30
27 երկրից այցելուներ, հատուկ զեղչեր, բացառիկ գնիջեցումներ․TOON EXPO-ն 6-րդ անգամ անցկացվում է Երևանում
27.03.2026 | 22:26
Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 1900 մարդ
27.03.2026 | 22:12
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է գրեթե ամբողջ շաբաթ
27.03.2026 | 21:58
Ռուբիոն հրապարակավ վիճել է G7-ի գործընկերների հետ Իրանի և Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ
27.03.2026 | 21:46
Ավստրիան 14 տարեկանից փոքր երեխաներին կարգելի օգտվել սոցցանցերից
27.03.2026 | 21:37
Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
27.03.2026 | 21:24
Մարտի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը

-Պարո՛ն Բաբաջանյան, մի քանի օր առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հարցազրույց տվեց կայքերից մեկին, որտեղ մի շարք հարցեր թողել է առկախված, ըստ էության, չհերքելով, օրինակ, որ Հայաստանի անվտանգությունն այսօր վտանգված է, որ հանրությունը մոլորության մեջ է, որ փոփոխությունների պահանջը դեռ փողոցում է։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Գիտեք՝ կարծում եմ, որ առհասարակ Հայաստանի անվտանգությունն իրապես սպառնալիքի տակ է, քանի որ Հայաստանը կարող է իրեն շռայլություն թույլ տալ Վանեցյանի նման պարզունակ, համապատասխան հմտություններ, հասունություն, գիտելիքներ չունեցող մեկին ԱԱԾ տնօրեն կարգել։ Այս իմաստով սա հեղափոխության, նրա թիմի, առաջնորդի ամենամեծ բացթողումն է եղել։ Ավելին, այս հայտարարությունն ինձ համար այլևս նորություն չի կարող համարվել, քանի որ դրան նախորդած բազմաթիվ հայտարարություններից հետո ես առաջարկել եմ միջոցներ ձեռք առնել և ինչ-որ ձևով մեկուսացնել պարոն Վանեցյանին, որովհետև նա նույնիսկ պաշտոնաթողությունից հետո ուղղակի չի պատկերացնում իր հայտարարությունների, իր արտահայտած մտքերի կշիռը։ Հետևաբար, երբ մարդն անմեղսունակության աստիճանի փորձում է հոդաբաշխ մտքեր արտահայտել, լրատվամիջոցներն էլ դրանց մեծ կարևորություն և մեծ նշանակություն են տալիս, ա՛յ, սա արդեն սպառնալիք է երկրի անվտանգության համար։ Որովհետև տպավորություն ունեմ, որ Վանեցյանն ինքը միացել է հիբրիդային այն պատերազմին, որը վարում են նախկին ռևանշիստները, որոնք փորձում են իրենց փաթեթավորել ընդդիմության շղարշով, բայց անհաջող։ Կարծում եմ՝ Վանեցյանը և նրան սատարող քաղաքական ուժերն ու գործիչները պիտի ուղղակի երանի տան, որ Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Եթե հեղափոխությունն իսկապես շարունակվեր հեղափոխության տրամաբանությամբ, ո՛չ Վանեցյանը, ո՛չ նրան շրջապատող և այսօր նրանով ոգևորվող շրջանակներն իրենց հանգիստ չէին զգա և կգտնվեին համապատասխան տեղում։

-Բայց Դուք բացառու՞մ եք, որ պարոն Վանեցյանը գիտի՝ ինչ է ասում, այն իմաստով, որ ընդամենը երկու ամիս առաջ ԱԱԾ տնօրեն էր։

-Ես չեմ բացառում, որ ինչ-որ բաներ նա գիտի ցանկացածիս վերաբերյալ։ Ինձ անհանգստացնում է, թե ինչ հանգստությամբ է նա քաղաքական դաշտի հետ վերջնագրային տոնով խոսում այն տեղեկությունների մասին, որոնք նրան հասու են դարձել ի պաշտոնե։ Եվ նա փորձում է իր անձնական ու քաղաքական նպատակին ծառայեցնել տեղեկություններ, որոնք նրան հասու չէին լինի, եթե չլիներ ԱԱԾ տնօրեն։ Ես կարծում եմ, որ Վանեցյանը հասկանում է իր արած քայլերի վտանգավորությունը, և եթե նա այս դինամիկան շարունակի, առաջացնելու է խնդիրներ երկրի անվտանգության համար, և քաղաքական իշխանության ու անվտանգության մարմինների համար այլ բան չի մնա, քան նրան մեկուսացնել։

-Պարոն Վանեցյանն անպատասխան է թողել նաև այն հարցը, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը նպաստում է Մարտի 1-ի բացահայտմանը: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է թողնում անպատասխան, եթե կարող է ասել՝ այո՛, նպաստում է, կամ՝ ո՛չ, չի նպաստում։

-Վանեցյանն այսօր քաղաքականապես որբ է, և փնտրում է հովանոցներ, որոնց տակ կկարողանա տեղավորվել և իր քաղաքական ծրագրերն առաջ մղել։ Մենք իշխանությունից դուրս ձևավորված մի քանի օջախներ ունենք՝ ի դեմս Հանրապետականի, Ռոբերտ Քոչարյանին սատարող շրջանակների և արցախյան որոշ օջախների: Վանեցյանը դեռևս չի կողմնորոշվել, թե որտեղ է իր տեղը, և այսպիսի առկախված պատասխանները, կարծում եմ, նպատակ ունեն, թե ինչ գնով և ում կծախվի Վանեցյանը, և դա տեղի կունենա մոտ ապագայում։ Տեղեկություններ կան, որ հայտնի ռուսաստանաբնակ օլիգարխի կողմից ստեղծվող ուժի առաջին դեմքը կարող է լինել։ Ես հույս ունեմ, որ այդ տեղեկությունները ճիշտ չեն, այն իմաստով, որ Ռուսաստանում բնակվող օլիգարխները հասկանում են իրենց գործողությունների նշանակությունը Ռուսաստանից դուրս, առավել ևս՝ Հայաստանում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան