Թուրքիայի նախկին նախագահն ու նախկին արտգործնախարարը կմիանան «Ժողովրդավարական կուսակցությանը»

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Թուրքական մամուլում տևական ժամանակ է՝ տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլն ու նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը պատրաստվում են նոր կուսակցություն հիմնել: Այդ նույն տեղեկությունների համաձայն՝ կուսակցությանը պատրաստվում են միանալ  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ-AKP) 42 պատգամավոր, ինչը նոր կուսակցությանը հնարավորություն կտա միանգամից հայտնվել մեջլիսում (խորհրդարան). հաղորդում է ermenihaber-ը:

Այս տեղեկությունների ֆոնին մամուլում նոր լուր է շրջանառվում, ըստ որի՝ նոր կուսակցություն հիմնելու փոխարեն Գյուլն ու Բաբաջանը կմիանան «Ժողովրդավարական» կուսակցությանը (DP-ԺԿ), իսկ առաջիկա համագումարի ժամանակ Բաբաջանը կստանձնի կուսակցության նախագահի պաշտոնը:

Այս պնդումը շրջանառության մեջ է դրվել ԺԿ-ի նախագահ Գյուլթեքին Ույսալի այն հատարարությունից հետո, որում նա ասել է, որ շուտով բոլորը կլսեն այն տեսլականի մասին, որը կկոտրի քաղաքականության մեջ մինչ այժմ եղած բոլոր կարծրատիպերը:

Նշվում է նաև, որ Ույսալն արդեն հանդիպել է կուսակցության նահանգային կառույցների ղեկավարներին ու նրանց անձամբ իրազեկել սպասվող փոփոխության մասին:

Տեղեկություններ կան նաև, որ 2 պատգամավոր էլ վերոհիշյալ կուսակցությանն են միանալու ազգայնական ուղղվածություն ունեցող «Լավ» (İYİ) կուսակցությունից: