Մուշեղ Սաղաթելյանն արդարացվեց․ դատախազը հրաժարվեց մեղադրանքից

Լուրեր

07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
07.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.09.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մեսրոպ Մակյանի նախագահությամբ կայացած այսօրվա դատական նիստում որոշեց արդարացնել Մարտի 1-ի գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանին։

Սաղաթելյանը առողջական վիճակով պայմանավորված ներկա չէր դատական նիստին։ Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը, հիշեցնենք, ձերբակալվել էր 2008-ի մարտի 1-ին: Նույն տարվա հոկտեմբերին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 900 հազար դրամ տուգանքի` մեղավոր ճանաչվելով սառը զենք կրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն կիրառելու համար:

Այսօրվա դատական նիստում մեղադրող դատախազը հանդես եկավ հայտարարությամբ․ «Հրաժարվում եմ Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու պահանջից»։

Այս հայտարարությանը փաստաբան, Մուշեղ Սաղաթելյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն արձագանքեց․ «Բան չունենք ասելու, ՄԻԵԴ-ի որոշումից հետո սա տրամաբանական էր»։

Դատավոր Մեսրոպ Մակյանը կողմին լսելուց հետո հեռացավ վճիռ կայացնելու․ «Մուշեղ Սաղաթելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքներում արդարացնել, ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը նշված հոդվածներով նախատեսված արարքների մեջ»։

Հիշեցնենք, որ հունիսի վերջին ՀՀ վճռաբեկ դատարանն ամբողջությամբ բավարարել էր 2008թ. մարտիմեկյան իրադարձություններին մասնակցած Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ Երևանի քրեական դատարանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008-2009 թթ. կայացրած դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայելու ՀՀ գլխավոր դատախազի բողոքը։ Եվրոպական դատարանը, ըստ Գլխավոր դատախազության, «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածների՝ մասնավորապես, խոշտանգումների արգելման, ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության, հավաքների ազատության իրավունքների խախտումներ։

Լիլիթ Շաբոյան