Ալեքսանդր Գրիգորյանը նշանակվել է Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ

Լուրեր

30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը նշանակվել է Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ։ Ակումբը պայմանագիր է ստորագրել Գրիգորյանի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

««Ուրարտու» ՖԱ-ի  գլխավոր մարզիչ է նշանակվել ռուսական «Տամբովի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։ 53-ամյա մասնագետը բավական հարուստ մարզչական փորձ ունի․

  • Մինչ մեր ակումբի հետ պայմանագիր կնքելը, Գրիգորյանը գլխավորում էր ռուսական «Տամբովը»(2019) Նրա օրոք թիմը Ռուսաստանի Պրեիեր լիգայում հանդես գալու իրավունք վաստակեց։
  • Գրիգորյանը քիչ փորձ չունի նաև կանանց ֆուտբոլում․ 2018-ին նա գլխավորել է «ԲԿՄԱ» ՖԱ-ը(2018/19), իսկ ավելի վաղ՝ մարզչական կարիերայի սկզբում, աշխատել է կանանց «Էներգիա»(1999/2001), «Լադա»(2002-2005)  ակումբներում, վերջինիս հետ բավական մեծ հաջողություններ գրանցելով. 3 անգամ դարձել է Ռուսաստանի գավաթակիր, 2004-ին էլ՝ Պրեմիեր լիգայի չեմպիոն: 2007-ից նա գլխավորել է Պերմի «Զվեզդա-2005»-ը, որը Գրիգորյանի գալով դարձավ կանանց ֆուտբոլի առաջատար ակումբերից մեկը: Այս ակումբի հետ հաղթել է ռուսական բոլոր առաջնություններում և հասել մինչև ՈւԵՖԱ-ի 2009թ. կանանց գավաթի եզրափակիչ:
  • Ավելի ուշ գլխավորել է «Անժին»(2017)
  • 2015-2016-ին գլխավորել է «ՍԿԱ – Խաբարովսկը»
  • 2015-ին աշխատել է այնպիսի ակումբերում, ինչպիսիք են «Տոսնոն» և «Պախտակորը». վերջինում Գրիգորյանը եղել է մարզիչ-խորհրդատու
  • 2013-ին գլխավորել է «Մաշուկ-ԿՄՎ» ՖԱ-ը, ապա՝ «Լուչ-Էներգիան», ուր, ի դեպ, վերադարձավ նաև 2018-ին: 2014-ի ձմռանն ու գարնանը վլադիվոստոկյան թիմը մի շարք հաջողություններ գրանցեց՝ դարձավ ՖՆԼ-ի Գավաթի հաղթող` եզրափակչում հաղթանակ տոնելով Մոսկվայի «Տորպեդոյի» նկատմամբ, ու դուրս եկավ Ռուսաստանի գավաթի եզրափակիչ (2014)
  • Որոշ ժամանակ Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորել է «Խիմկին»(2011), որից հետո՝ Խաբարովսկի «ՍԿԱ-Էներգիան»(2011/12)(ձմեռային դադարից առաջ զբաղեցրել է 3-րդ հորզոնականը ՖՆԼ-ում)
  • Աշխատել է որպես ավագ մարզիչ «Նիժնի Նովգորոդ» ակումբում: 2009-10-ին թիմը երկրի առաջին խմբում իր պատմության մեջ առաջին անգամ գրավել է 3-րդ տեղը:

«Ուրարտու» ՖԱ-ը ուրախ է տեսնել նման մասնագետի՝ որպես թիմի գլխավոր մարզչի, և վստահ է, որ նա նույնպես կօգնի թիմին՝ մեծ հաջողություններ ու հաղթանակներ գրանցել։

Բարի գալուստ ենք մաղթում Ալեքսանդր Գրիգորյանին»,- ասված է հաղորդագրությունում: