Բացահայտվել է Լեռնահովիտ գյուղում կատարված գողության դեպքը. ՔԿ

Լուրեր

07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
07.09.2026 | 12:00
Փաշինյանը առաջիկայում Մոսկվա կմեկնի//Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ ԼՈՒՐԵՐ
07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
07.09.2026 | 11:41
Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մայամիում․զոհվել է առնվազն 5 մարդ
07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 11:06
Գերմանիայում ծայրահեղ աջերը համոզիչ հաղթանակ են տարել տարածաշրջանային ընտրություններում
07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում իրականացված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Լեռնահովիտ գյուղում կատարված գողության մի շարք հանգամանքներ: Երկու անձ ձերբակալվել է:

«Նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 23-ին, Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակչից ոստիկանության Տաշիրի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 00:30-ից մինչև ժամը 02:30-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձիք, օգտվելով առանձնատան մուտքի դուռը չկողպված լինելու հանգամանքից, ապօրինի մուտք են գործել իրեն պատկանող առանձնատուն և հափշտակել չգալի չափերով՝ 105.000 ՀՀ դրամ կանխիկ գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Լոռու մարզի բնակիչներ են՝ ծնված 1999 և 1991թթ.: Վերջիններս ձերբակալվել են:

Քննության տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք միմյանց հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ, վերը նշված օրը և ժամանակահատվածում, օգտվելով առանձնատան առաջին հարկի մուտքի դռան չկողպված լինելու և տանտիրոջ քնած լինելու հանգամանքից՝ մուտք են գործել ներս և նախապես իրենց հետ վերցրած թղթից կպչուն ժապավենով զգուշորեն կապել են ննջասենյակում քնած տանտիրոջ բերանը, հափշտակել գումար և դիմել փախուստի:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ»,- ասված է ահողրադգրությունում: