Դեռևս սպասում եմ մարդասեր ռուսաստանցիների, ավելի լավ կլինի՝ ռուսների մտահոգության արտահայտության որևէ դրսևորման. Հրանուշ Խառատյան

Լուրեր

18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Արդրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևային «ժողովուրդների բարեկամության» մեդալ շնորհելու մասին:

«Երկու օր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ժողովուրդների բարեկամության» մեդալ փակցրեց Արդրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի բաճկոնին: Եթե մեդալը լիներ «ռուս-ադրբեջանական» բարեկամության, գուցե հասկանալի և տրամաբանական լիներ: Այս երկու ժողովուրդների ընդերքային բարեկամությունը շատ բացատրելի է: Բայց «ժողովուրդների բարեկամության» մեդալ այն դեպքում, երբ այս տիկինը, եթե հերոսի կոչման չի առաջադրել հայատյաց մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ապա առնվազն նախապատրաստել, ծափահարել է և շարունակում է խրախուսել այդ հերոսացումը, շատ մեղմ ասած, Ռուսաստանի ԱԳՆ-ին դնում է որոշ հարցերի պատասխանելու անհրաժեշտության առաջ: Հուսով եմ՝ նրանց դեսպաններին տարբեր երկրներում այդ կապակցությամբ հարցեր կտան: Ամեն ինչից զատ ՄԱԿ-ում դեռ հիշում են այս տիկնոջ ջերմ բարեկամությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ վաղ անցյալի սկանդալային տնօրենի հետ: Դեռևս սպասում եմ մարդասեր ռուսաստանցիների, ավելի լավ կլինի՝ ռուսների մտահոգության արտահայտության որևէ դրսևորման: Գուցե սպասում են «անձի պաշտամունքի» մերկացման հերթական փուլին և անվտանգ հեռավորությունի՞ց կմտահոգվեն: Բայց ներկա պահին լռելով՝ նրանք մասնակցում են Ռուսաստանում էթնոֆոբիան «ժողովուրդների բարեկամություն» որակավորելու երևույթի վտանգավոր զարգացումներին»: