Նախորդ հանցավոր ռեժիմի ձեռքին կան բազմաթիվ կոմպրոմատներ, որոնք հրապարակվելու են․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 18:45
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ը
08.06.2026 | 18:36
Կանդրադառնանք այդ հարցին. Ծառուկյանի թիմակիցը` ընտրության արդյունքները ճանաչելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:27
Տաշիրի ընտրատեղամասի մոտ խուլիգանության և պաշտոնատար անձի աշխատանքին միջամտելու գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ
08.06.2026 | 18:20
Հայ ժողովուրդն ընտրել է Եվրոպային ավելի մոտ ապագա. Իսպանիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 18:17
Եղիշե Մելիքյանը և Նարեկ Գրիգորյանը` Մոլդովայի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 18:10
ԲՀԿ-ն պնդում է՝ իրենց ձայները նվազեցվել են // ԵՄ-ն հերթական վարկը կտա Ուկրաինային. ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 18:08
Զախարովայի պնդումը մանիպուլյատիվ է․ նախնական արդյունքներով ՔՊ-ն 2021-ի համեմատ ավելի շատ ձայն է ստացել
08.06.2026 | 18:02
Այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան․ Ուկրաինայի ԱԳ նախարար
08.06.2026 | 17:56
120 ձայն հետ է եկել` մեր հաշվարկներով, վերահաշվարկ ենք պահանջել․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:53
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ Ֆիդան
08.06.2026 | 17:48
«Հանրապետություն»-ը շնորհավորել է ՔՊ-ին և Փաշինյանին՝ հաղթանակի կապակցությամբ
08.06.2026 | 17:40
Եթե Ծառուկյանը լավ մտածի՝ պիտի մատաղ անի, որ ԱԺ չանցնի․ ՔՊ-ին օդ ու ջրի պես պետք են նրա մանդատները ․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:36
Հայաստանի գործող իշխանությանը այսօր անհրաժեշտ է ուժեղ և պատասխանատու հակակշիռ․ Արման Բաբաջանյան
08.06.2026 | 17:31
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» հետ բանակցում է առանց գործակալի
08.06.2026 | 17:29
ՀՀ նախագահը շնորհավորել է ՔՊ-ին և խորհրդարան անցած ուժերին
Բոլորը

Օրերս համացանցում հրապարակված ոստիկանական խոշտանգման դեպքը բացառիկ է հանրության համար, որին նա ականատես եղավ տեսանյութով, սակայն խոշտանգումների դեպքերի մասին մենք խոսում ենք տարիներ շարունակ։ Խոշտանգումները միշտ մնացել են անարձագանք և անպատիժ։ Այսօր հրավիրված քննարկման ժամանակ այս մասին ասաց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

«Այդ համակարգերում, որի աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հանցագործությունը, հենց նրանք են քրեական այն ենթամշակույթի կրողները, ինչի մասին մենք խոսում ենք։ Այսպես կոչված՝ իրար դեմ գործ չտալը, ուսադիր կրողները երբեք մեկը մյուսի դեմ ցուցմունք չեն տվել, դա համարվել է ուսադիրի պատիվ։ Նույնը կատարվել է ՀՔԾ-ում՝ գնացել են գործը չբացահայտելու ուղղությամբ, նույնը՝ Դատախազությունում»,- նշեց նա:

Իրավապաշտպանն արձանագրում է, որ Հայաստանում ոչ թե խոշտանգումներ տեղի չեն ունենում, այլ, որպես կանոն, իրավական հետևանք չեն ունենում: Լավագույն դեպքում քրեական գործ է հարուցվում, որը, սակայն, կարճվում է՝ անբավարար ապացույցների հիմքով. «Կան բազմաթիվ նյութեր, որոնք որպես կոմպրոմատ պահվել են, և պարբերաբար կտեսնեք հրապարակումներ։ Կոմպրոմատները պահվել են նախորդ հանցավոր ռեժիմի կողմից՝ կառավարելի դարձնելու այս համակարգը՝ և՛ ոստիկանությունը, և՛ քննչական մարմինները, և՛ դատարանները։ Կան բազմաթիվ կոմպրոմատներ, որոնք մանիպուլյացիայի ենթարկելու համար պարբերաբար հրապարակելու են։ Կհիշենք՝ ամիսներ առաջ հայտարարվեց, որ ԱԱԾ-ից նյութեր են կորել, բայց այդպես էլ չիմացանք՝ ինչ փաստաթղթեր էին դրանք»:

Նինա Կարապետյանցը նկատեց, որ խոշտանգման դեպքերի քննությունները՝ փաստահավաք աշխատանքը կատարում են հենց նույն մարմինների աշխատակիցները, ինչը թիվ մեկ պայմանն է, որ հանցագործները չհայտնվեն մեղադրյալի աթոռին։

Որպես անպատժելիության ապացույց՝ իրավապաշտպանը հիշեց նաև «Սասնա ծռերի» անդամներին դատարանի շենքում ոստիկանական բռնության ենթարկելու պատմությունը։ Մինչ օրս ոչ մի ոստիկան, չնայած փաստերի գոյությանը, չի պատժվել. «Ծեծի կազմակերպիչը պաշտոնի բարձրացում ստացավ։ Դատավորը, որն ականատես եղավ բռնությանը և իմացավ, որ իր գործով անցնող մարդիկ բռնության են ենթարկվել, շարունակում է պաշտոնավարել։ Ի՞նչ եղավ դատախազի հետ, ոչինչ էլ չեղավ, հիմա նա ծափահարություններով ընդունվում է։ Որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Քանի որ հովանավորվում են այդ մարդիկ, գիտեն, որ պատասխանատվության չեն ենթարկվելու»։

Իրավապաշտպանը դրության բարելավում չի արձանագրել նաև հղափոխությունից հետո։ Ըստ նրա՝ դա է վկայում այն, որ մեկուկես տարի հետո էլ այս խնդիրները փակ են բոլորի համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան