Լինդսի Գրեմը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի տապալման մեղքը բարդել է Սպիտակ տան վրա

Լուրեր

11.12.2025 | 21:04
Մինչև 300,000 դրամ տուգանքները պետական մարմիններն այլևս չեն կարող բողոքարկել․ Սրբուհի Գալյանը՝ նոր փոփոխությունների մասին
11.12.2025 | 21:00
Եվրոպայի ճամփաներով․ փախստականների փորձառություններն ու մարտահրավերները
11.12.2025 | 20:42
Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ. Զախարովա
11.12.2025 | 20:42
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոայի» մեկնարային կազմը «Լեգիայի» դեմ խաղում
11.12.2025 | 20:30
«Հարսնաքար»-ը, Գասպարյանի առանձնատունը, Միքայելյանի տնակը․ Սևանի ափի որ գույքերը կքանդի պետությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.12.2025 | 20:28
Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև. Օվերչուկ
11.12.2025 | 20:24
Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում զորքեր ուղարկել Գազա` խաղաղության հասնելու համար. Ֆիդան
11.12.2025 | 20:16
Գորիսի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է․ ՃԴ
11.12.2025 | 20:00
Սյունիքի՝ կոմունիկացիոն հաբ լինելը ԱՄՆ-ն և ՌԴ-ն կքննարկեն․ նոր զարգացում կլինի Ուկրաինայում լուծմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 19:45
Ավելի քիչ փող՝ գիտության զարգացմանը. ինչու է կրճատվում ոլորտի ֆինանսավորումը. ՏԵՍԱՆՅՈւԹ
11.12.2025 | 19:44
Լևոն Արոնյանը հաղթեց Մագնուս Կարլսենին ու նվաճեց Freestyle Chess Grand Slam Final-ի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 19:42
Որևէ պայթուցիկ իր չի հայտնաբերվել․ ՆԳՆ ոստիկանությունից հերքում են
11.12.2025 | 19:35
Փաշինյանը ողջունել է Հայաստանի համար բեռների տարանցումն ապաշրջափակելու՝ Ալիևի որոշումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.12.2025 | 19:32
Ընդունել եմ Բելգիայի, Նիդերլանդների և Լուքսեմբուրգի ԱԳՆ-ների քաղաքական տնօրեններին․ ԱԽ քարտուղար
11.12.2025 | 19:12
Թրամփը մեկնարկել է ներգաղթի «Ոսկե քարտ» ծրագիրը, որը թույլ է տալիս օտարերկրացիներին այն գնել 1 միլիոն դոլարով
Բոլորը

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը Սենատում արգելափակել է Դոնալդ Թրամփի վարչակազմի խնդրանքով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Axios-ը:

Կայքի տեղեկություններով՝ երբ Գրեմը հեռացել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպումից, Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մոտեցել է նրան և տեղեկացրել, որ դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը պատրաստվում է քվեարկության դնել Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձև ու հարցրել՝ «կարո՞ղ է արգելափակել այն»:

«Ես ասացի՝ իհարկե… Միակ պատճառը, որ ես արեցի դա, այն է, որ նա (Էրդողանը) դեռ քաղաքում էր: Դրա համար անհարմար ժամանակ էր: Ես փորձում եմ փրկել երկու երկրների հարաբերությունները, եթե դա հնարավոր է»,- ասել է Գրեմը:

Նա, միաժամանակ, ասել է, որ հաջորդ անգամ դեմ չի արտահայտվի բանաձևին:

Իսկ «հաջորդ անգամը», ըստ Axios-ի, տեղի է ունեցել անցյալ շաբաթ, երբ Մենենդեսն ու նրա գործընկեր Թեդ Քրուզը կրկին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև են ներկայացրել: Այս անգամ էլ այն արգելափակելու խնդրանքով Սպիտակ տունը դիմել է այլ սենատորի՝ Դևիդ Պերդյուին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց: Նմանատիպ բանաձև Սենատում ներկայացրեց նաև դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը: