«Քաղաքապետարանից ասացին՝ հաճելի չէ սեռական բռնության մասին ակցիա իրականացնելը». Զարուհի Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
Բոլորը

Իրազեկման ակցիա ենք իրականացնում, որպեսզի փոխենք հանրային գիտակցության մեջ այն մոտեցումը, որով մեղադրանքի սլաքը մշտապես ուղղում են դեպի բռնության ենթարկված անձը, այլ ոչ բռնարարը։ Այս մասին այսօր՝ «Մեղավորը բռնարարն է» խորագրով հանրային իրազեկման ակցիայի ընթացքում Factor.am-ի հետ զրույցում նշեց. «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ծրագրերի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը։

«Սեռական բռնության դեպքում մշտապես ասում են՝ երևի ուշ էիր դուրս եկել, ինչպե՞ս էիր հագնվել, ինչպե՞ս էիր քեզ պահում։ Այսինքն՝ ամբողջ մեղքը դնում են զոհի վրա, իսկ բռնարարն անմասն է մնում հանրային պախարակումից։ Այս ակցիան իրականացնում ենք՝ ի նշան հանրային գիտակցության փոփոխության, որպեսզի հանրային գիտակցության մեջ հստակ նշենք, որ մեղավորը, ցանկացած պարագայում, բռնարարն է։ Աշխարհի տարբեր երկրներում այսօր տեղի են ունենում հանրային իրազեկման ակտիվ միջոցառումներ, բաց ակցիաներ»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը։

Մեզ հետ զրույցում նա նաև նշեց, որ Երևանի քաղաքապետարանից ակցիայի իրականացման վերաբերյալ դրական արձագանք չեն ստացել․ «Բանավոր զանգահարել, ասել են, որ քաղաքապետարանը չի ցանկանում, որպեսզի նման ակցիա տեղի ունենա։ Ասել են՝ իրենց հաճելի չէ։ Մենք պահանջել ենք, որպեսզի գրավոր ներկայացնեն պատճառները։ Մեր ակցիան խաղաղ բնույթ է կրում։ Զարմանալի է, որ անգամ բանավոր տեսքով նման պատասխան կարող է հնչել, թե ցանկալի չէ, որ նման ակցիա իրականացվի։ Երբեք նման խնդրի չենք բախվել, պետական մարմիններին մշտապես իրազեկել ենք, երբ ակցիա ենք իրականացրել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան