Վանեցյանը թող ցուցմունք տա, ասի՝ ուզում էի դա անել, վարչապետը թույլ չտվեց. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պարոն Վանեցյանը երկար տարիներ աշխատել է ԱԱԾ-ում, «Բաց հասարակության հիմնադրամները» ՀՀ-ում գործում է երկար տարիներ, այն ժամանակներից, երբ պարոն Վանեցյանը եղել է Էրեբունի համայնքում ԱԱԾ պետ, Կենտրոն համայնքում պետի տեղակալ, հետո՝ ԱԱԾ տնօրեն: Եթե նման մտահոգություններ կային, պետք է որոշակի գործողություն աներ, քրգործեր պետք է հարուցվեին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ «Սորոսի» հիմնադրամը Հայաստանի համար վտանգներ է պարունակում:

«Հետևաբար, այդ հայտարարությունները ես գնահատում եմ տոտալ քաղաքական, հնարավոր է՝ ինտրիգ և ապագայում խոսելու վերաբերյալ սպասելիք ձևավորելու առումով: Ասում է՝ ժամանակը կգա, կխոսեմ, որ դուք սպասեք, թե նա երբ է խոսելու»,- ասաց նա:

Մարուքյանը մտահոգություն հայտնեց, որ «Հայաստանը հիմա մի երկիր է, որտեղ երեք առանցքային պաշտոններում չկան նշանակված ղեկավարներ՝ չկա ՊՎԾ պետ, ԱԱԾ պետ և ոստիկանապետ. «Ընդ որում, ՀՀ պատմության մեջ չի եղել, որ այսքան երկար ժամանակ չլինեն այդ նշանակումները»:

Ճեպազրույցների ժամանակ նաև հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք իրենց կուսակցությունները դրսից ֆինանսավորվել են: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահեցրեց՝ ՔՊ-ն որևէ երկրից գումար չի ստանում. «ՔՊ-ի գումարները ձևավորվում են անդամավճարների տեսքով, երբ մենք հանրային դրամահավաքներ ենք կազմակերպում»:

ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ ասաց, որ ԲՀԿ-ն ինքնաբավ քաղաքական ուժ է, և նման հարցադրումները իրենց ուժի հետ չեն կարող առնչվել:

Էդմոն Մարուքյանի պատասխանը հետևյալն էր. «Ձեր նշած հարցերի վերաբերյալ՝ ժամանակը կգա, և ես կխոսեմ», այնուհետև հավելեց. «Դրսից ֆինանսավորում չունենք, անգամ ես կարող եմ ասել՝ ներսից ֆինանսավորում չունենք: Հայաստանի պատմության մեջ միակ խորհրդարանական ուժն է «Լուսավոր Հայաստանը», որ մեդիա չունի, չի եղել նման քաղաքական միավոր, որ գոնե մի հատ թերթ չունենա»:

Հարցին՝ եթե ներսից չի և դրսից չի, ինչպե՞ս են գործունեություն ծավալում, Մարուքյանը պատասխանեց՝ «Ձեր աջակցությամբ»:

Ըստ Մարուքյանի՝ Արթուր Վանեցյանը հանցագործությունների մասին հաղորդում է ներկայացրել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, և դրանք պետք է պատշաճ քննարկման առարկա դառնան. «Երբ քննարկվեն, կտեսնենք»:

Դիտարկմանը՝ գուցե Վանեցյանը ցանկացել է իր հայտարարությունների հետքերով գնալ, բայց թույլ չեն տվել դա անել, դրա համար էլ հրաժարական է տվել, Մարուքյանն արձագանքեց. «Դե թող ցուցմունք տա, ասի՝ ուզել էի դա անել, վարչապետը ինձ թույլ չտվեց»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան