«Այսօր բոլորս մտավախություն ունենք, թե մեր հեռախոսները լսում են». Դավիթ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սկսում ենք նախաձեռնություն, որի նպատակը մի շարք կարևոր խնդիրների բարձրաձայնումն է և եղած կասկածների բացահայտման փորձը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։

«Մենք շարունակում ենք ունենալ ուժային կառույցներ, որոնցից ժողովրդի վախը շատ է։ Սա ինչքանո՞վ է տրամաբանական։ Արդյոք քաղաքացիները պետք է վախենան ԱԱԾ-ից, Ոստիկանությունից, Դատախազությունից և դատարաններից՝ այն պարագայում, երբ ցանկանում են, որ իրենց իրավունքներն այս կառույցների կողմից պաշտպանված լինեն»,- ասաց Պետրոսյանը։

Ըստ նրա՝ հեղափոխությունից հետո Հայաստանում շարունակում են խոսակցություններն այն մասին, թե քաղաքացիների հեռախոսները գաղտնալսվում են։

«Այսօր բոլորի մոտ կա մտավախություն․ սկսած քաղաքացիներից, վերջացրած՝ պետական պաշտոնյաներով, թե մեր հեռախոսները գաղտնալսվում են։ Ի՞նչ իրավունքով, ի՞նչ նպատակով ինչ-որ մեկը կարող է լսել իմ հեռախոսը։ Եթե ԱԱԾ-ն չի կարողանում իրականացնել իր ազգի պաշտպանությունը, ուրեմն ԱԱԾ-ն անգործություն է իրականացնում։ Եվ սա միայն ԱԱԾ-ին չի վերաբերում։ Եթե պետական ինստիտուտները չեն իրականացնում իրենց պարտավորությունը՝ պաշտպանել սեփական քաղաքացիների անվտանգությունը, ապա իրենց անգործությամբ մասնակից են դառնում այն հանցագործություններին, որոնք տեղի են ունենում։ Մինչև հիմա ժողովրդի մոտ չկա վստահության մթնոլորտ, իսկ եթե այդպես է, ուրեմն Հայաստանում հեղափոխությունն ավարտված չէ»,- նշեց Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան