Սևանա լիճ մեծ քանակությամբ մանրաձուկ է բաց թողնվել. նախարար
Տնտեսություն
23.11.2019 | 20:01Սևանա լիճ է բաց թողվել մեծ քանակությամբ միջին զանգվածի մանրաձուկ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
««Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում 2019 թվականի նոյեմբերի 20-ին Սևանա լիճ է բաց թողվել Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում աճեցված իշխանի 11 հազար ամառային ենթատեսակի 22.5 գրամ միջին զանգվածի և 40 հազար գեղարքունի ենթատեսակի 3.5 գրամ միջին զանգվածի մանրաձուկ: Բացթողումները կշարունակվեն»,- գրել է նա: