Նախագահ Արմեն Սարգսյանը վերահաստատել է 2021 թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու Հայաստանի առաջարկությունը

Լուրեր

31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ, աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ նախագահին՝ Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին մասնակցելու հրավերի և արդյունավետ քննարկումների համար։ Նա գոհունակությամբ փաստել է Հայաստանի և ՎԶԵԲ-ի արդյունավետ համագործակցությունը և նշել, որ ավելի քան երկու տասնամյակի պատմություն ունեցող գործընկերության շրջանակում մեծաթիվ նախագծեր են իրականացվել էներգետիկայի, շրջակա միջավայրի, ենթակառուցվածքների, բնական պաշարների, տրանսպորտի, ֆինանսական ինստիտուտների և այլ ոլորտներում:

Սումա Չակրաբարտին իր հերթին ընդգծել է Հայաստանի կառավարության հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ արդյունքների տեսանկյունից այս տարին լավագույնն է։ Նա ասել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հաստատակամ է շարունակել օժանդակությունը, և արդեն իսկ պատրաստ է համագործակցության նոր ռազմավարությունը: ՎԶԵԲ նախագահը հետաքրքիր է համարել նախագահ Սարգսյանի առաջ քաշած՝ «փոքր երկիր, գլոբալ ազգ» կոնցեպցիան։

Նախագահ Սարգսյանը վերահաստատել է դեռևս այս տարվա մայիսին Հայաստանի կողմից 2021 թ. ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու առաջարկությունը։

Նախագահն ասել է, որ 2018թ. հաջողությամբ անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և 2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը ցույց են տալիս, որ Հայաստանը պատրաստ է և ունի բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները ՎԶԵԲ տարեկան ժողովն ամենաբարձր մակարդակով ընդունելու: Փոխվարչապետ Ավինյանը նույնպես համոզմունք է հայտնել, որ Կառավարությունը պատրաստակամ է նման կարևորության միջոցառում ընդունել երկրում, ինչը ՎԶԵԲ հետ համագործակցության պատմության մեջ ևս մեկ կարևոր հանգրվան կարող է լինել։

Կողմերը մտքեր են փոխանակել համատեղ նոր նախագծերի իրականացման հնարավորությունների շուրջ, անդրադարձել ֆինանսական շուկայի զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ստարտափների ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններին»,- ասված է հաղորդագրությունում: