Համայնքապետերը չեն պատասխանում տեղեկատվության մասին հարցումներին. վախենո՞ւմ են կոռուպցիոն բացահայտումներից

Լուրեր

09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
Բոլորը

Հայաստանի 793 համայնքից 578-ը, կամ՝ 72, 9 տոկոսը հրաժարվել են պատասխանել օրենքով սահմանված կարգով տեղեկություն ստանալու մասին հարցումներին: Այս պատկերն արձանագրվել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի թափանցիկության 2017 թվականի մոնիտորինգի տարեկան զեկույցում:

Ակումբի նախագահ Լևոնի Բարսեղյանն այսօր ՏԻՄ-երի աշխատանքի վերաբերյալ թվային տվյալներ ներկայացրեց: Նրա  խոսքով՝ իրենց հիմնական նպատակն է բարելավել տեղական ինքնակառավարման թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մասնակցության մակարդակը:

Ուսումնասիրման առանցքում են եղել տեղեկության հարցումներին համայքների  ղեկավարների արձագանքման որակը և ժամկետները,  հանրային լսումներ անցկացնելու իրավիճակը, համայնքապետի կողմից հրապարակվող տեղեկությունների պաշարները, ավագանու նստավայրի գոյությունը և ավագանու նիստերի մատչելիությունը քաղաքացիների համար:

Լևոնի Բարսեղյանի  ներկայացմամբ՝ այս տարվա ընթացքում իրենք հարցումներ են ուղարկել տարբեր մարզերի 793 համանյքապետների:
Ուղարկված հարցումներին ամենաակտիվը պատասխանել են Լոռու մարզից.107 համայնքապետից 68-ը անպատասխան չի թողել հարցումները: Լոռու մարզին հաջորդում է Շիրակի մարզը, ապա Վայոց ձորը: Պասիվությամբ աչքի են ընկել Արագածոտի և Արմավիրի մարզերը, առաջինի դեպքում 114 հարցումից արձագանքել են միայն 10-ը, իսկ երկրորդի դեպքում՝ 97-ից 14-ը:

Երևանը ներառյալ ընդհանուր առմամբ՝ հարցումներին լիարժեք պատասխանել է համայնքների 17.5 տոկոսը, թերի պատասխան է ստացվել  9.6 տոկոսի դեպքում:

Լևոն  Բարսեղյանի գնահատմամբ՝ հիմնականում համայնքի ղեկավարներն ալարում են պատասխանել հարցումներին: